Բավ է պառակտվել
21-03-2015 14:32

Գիտնականները հայտնաբերել են աշխարհի ամենափոքր արարածին

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են գիտությանը առ այսօր անհայտ ամենափոքր արարածին՝ դա քաղցրահամ ջրի մեջ բնակվող մանրէն է, որի ծավալը կազմում է 0,009 կուբ միկրոն: Շուրջ 150 հազար այսպիսի մանրէները կարող են տեղավորվել մարդկային մազի ծայրին:Նորահայտ մանրէն ուսումնասիրելու նպատակով գիտնականները քաղցրահամ ջրի նմուշ են վերցրել Կոլորադո նահանգի Ռայֆլ քաղաքի աղբյուրներից մեկից և այնուհետև ջուրը զտել են ավելի նուրբ քամիչներով, որոնց անցքի չափը կազմում է 0,2 միկրոն: Հենց այսպիսի քամիչներ են օգտագործվում ջուրը զտելու համար: Սակայն մանրակրկիտ հետազոտման արդյունքում պարզվել է, որ ջուրը ամենևին կատարելապես չի զտվել.այնտեղ մնացել են գերփոքր մանրէներ: Արդյունքում զտված ջուրը սառեցվել է մինուս 272 ջերմաստիճանի պայմաններում, այնուհետև այն ուսումնասիրվել է թվային մանրադիտակով: «Այդ մանրէների յուրահատկությունը կայանում է նրանում, որ նրանք իրենց ծավալներով մոտ են թեորիապես հնարավոր փոքրագույն կենդանի օրգանիզմներին, և նույնիսկ ավելին: Այսպիսի փոքր օրգանիզմում գործելու համար բավական նյութեր կան», - նշել են հետազոտողները Լոուրենսի ազգային լաբորատորիայի կայքում հրապարակված իրենց հաշվետվության մեջ: Առ այսօր աշխարհի փոքրագույն արարածն էր համարվում ծովային ջրում բնակվող մանրէն, որի ծավալը կազմում էր 0,013 կուբ միկրոն: