Բավ է պառակտվել
04-05-2015 13:33

Հագուստի ոճն ազդում է գլխուղեղի աշխատանքի վրա. գիտնականներ

Արևմուտքի ժամանակակից գրասենյակների բազմաթիվ աշխատողներ, հատկապես ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդիկ, հազվադեպ են բախվում, այսպես կոչված, դրես-կոդին հետևելու անհրաժեշտությանը:
Ղեկավարները հիանալի հասկանում են, որ աշխատակիցներին առավել հարմար կլինի աշխատել ոչ պարտադրող ու շարժումները չկաշկանդող հագուստով, օրինակ՝ ջինսերով ու մարզաշապիկով՝ կոստյումի փոխարեն։
Մինչդեռ, ինչպես ցույց են տվել վերջերս անցկացված հետազոտությունների արդյունքները, տոնական հագուստը դրականորեն է ազդում աշխատակիցների աշխատանքի որակի վրա:
Ներկայում Արևմուտքի բազմաթիվ ընկերությունների ղեկավարներ հրաժարվում են գրասենյակային հագուստից։ Այժմ ավելի ընդունելի է համարվում, որ աշխատակիցը աշխատանքի գնա այն հագուստով, որն իրեն հարմար է:
Ուսումնասիրությունները անցկացրել են Կոլումբիայի համալսարանի գիտնականները:
Պարզվել է, որ որքան խիստ է մարդը հագնված, այնքան գլոբալ է նա մտածում՝ առանց ուշադրությունը կենտրոնացնելու մանրուքների վրա: