Բավ է պառակտվել
19-01-2015 07:38

Գյումրիում կատարված սպանությունը կհետաքննեն հայ և ռուս իրավապաները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ևս մեկ անգամ իր ցավակցությունները Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և ողջ հայ ժողովրդին հայտնելու նպատակով: “Վլադիմիր Պուտինը համոզմունք է հայտնել, որ քննություննը կանցկացվի սեղմ ժամկետներում, և մեղավորները կպատժվեն”, - նշված է Կրեմլի կայքում տեղադրված պաշտոնական հայտարարության մեջ: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Հայաստան ժամանած ռուսաստանյան բժիշկները կցուցաբերեն անհրաժեշտ օգնությունը ողբերգությունից փրկված երեխային: Անհրաժեշտության դեպքում ՌԴ-ն պատրաստ է ինքնաթիռ ուղևորել Հայաստան երեխային Մոսկվա տեղափոխելու նպատակով: Հայաստանում արդեն գտնվում է ՌԴ Պաշտպանության նախարարության պատվիրակությունը անձամբ գործի մանրամասները պարզելու և իր ցավակցությունները հայտնելու նպատակով: Այժմ կասկածյալը ձերբակալված է և գտնվում է ռազմաբազայի տարածքում: Մեղադրանքը առաջադրված է, և ըստ ՌԴ օրենքների՝ նրան սպասվում է ցմահ բանտարկություն: Ինչպես հայտնել են 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները՝ ռազմաբազայի զինծառայողները սգում են հայ ժողովրդի հետ միասին և կանեն ամեն ինչ, որպեսզի հետաքննությունը լինի սպառիչ և անաչառ: