30-04-2016 12:01

Միայն կայացած կինը կարող է հետաքրքիր լինել իր տղամարդու համար. բժշկուհի

«Որքան քիչ է ժամանակն, այնքան ավելի շատ բան ես կարողանում հասցնել»,-news.gishe.ru-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի աչքի էքսիմեր լազերային վիարբուժության բաժանմունքի վարիչ, ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը խոսելով կարիերայում և ընտանիքում կնոջ կարևորության մասին: Բժշկուհին վստահ է, որ ժամանակի ճիշտ դասավորությամբ, սիրով ու նվիրումով կատարաված յուրաքանչյուր պարտականություն վերածվում է բեղնավոր ու արդյունավետ աշխատանքի:


«Որդիներս ծնվել են դեռ ուսանող ժամանակ, բայց կարողացել եմ ընտանիքիս աջակցությամբ համատեղել ուսումս ու մայր լինելու դժվարությունները, իսկ ահա դուրստրս լույս աշխարհ եկեվ, երբ արդեն աշխատում էի, սակայն երեխաներ ունենալն ու տան կին լինելու հանգամանքը ևս չխնագարեցին աշխատանքիս»,-վերհիշում է ակնաբույժն ու չի մոռանում նշել, թե որքան կարևոր է ներդաշնակ ընտանիքի և լիարժեք աշխատանքի համադրման գործում հասկացող, սիրող ու նեցուկ ամուսնու դերը:

«Երբեք երկընտրանքի առաջ չեմ կանգնել և չեմ մտածել դրա մասին, քանզի մեծացել եմ բժիշկների ընտանիքում և շատ լավ եմ տեսել, թե ինչպես է մայրս կարողանում լինել ինչպես պահնաջված ու լավ մասնագետ, այնպես էլ օրինակելի մայր ու հիանալի տնային տնտեսուհի».-ընդգծեց բժշկուհին:


Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը նշում է, որ եթե չընտրեր բժշկուհու պատասխանատու ու պատվաբեր մասնագիտությունն, ապա կգնար դիզայների կամ միջոցառումների կազմակերպչի ճանապարհով: Միշտ խնամված, կանացի ու գեղեցիկ կինն ունի մեկ կարևոր սկզբունք, որը մայրն է պատգամել. «Երբեք տանից դուրս չգալ առանց հարդարանքի ու խնամքի: Կնոջն առանց դիմահարարման չպետք է տեսնեն ոչ երեխաները, և ոչ էլ ամուսինը»: Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի աչքի էքսիմեր լազերային վիարբուժության բաժանմունքի վարիչը վստահ է. «Եթե կինը կայացած չէ, եթե կինն ամուր կանգնած չէ հողին և եթե կինը չի գտել իրեն կյանքում, երբեք չի կարող հետաքրքիր լինել իր տաղամարդու համար»:

Իսկ կյանքի մեծագույն ձեռքբերումը խելացի բժշկուհու, լավ ընկերոջ, գեղեցիկ կնոջ և օրինակելի հայուհու  համար ներդաշնակ ու համերաշխ ընտանիքն է: