Բավ է պառակտվել
11-02-2014 10:17

Թևոսիկի եղբոր սպանությունից նոր մանրամասներ. տեսանյութ

Ոստիկանությունը բացահայտել է հունվարի 27-ին Երևանի կենտրոնում՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում 42-ամյա Արթուր Սաֆարյանի՝ քրեական հեղինակություն Թևոսի եղբոր սպանությունը: Քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը:
Այս մասին հաղորդում է Ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ սպանության գործով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը հանձնվել էր Ոստիկանության Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնին:
Ըստ Ոստիկանության՝ եղել են օպերատիվ տվյալներ, որ սպանությունը, հնարավոր է, կատարած լինեն Իսրայել Սարգսյանը, Տիգրան Ասատրյանը և Մովսես Ներսիսյանը, ում հայտնաբերել չէր հաջողվել:
Անձնական խուզարկությամբ Իսրայել Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ:
Ոստիկանության հաղորդմամբ՝ Իսրայել Սարգսյանը, իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել է Մովսես Ներսիսյանին, ապա ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ և նետել կոյուղու դիտահորը:
Տիգրան Ասատրյանի բնակության վայրից էլ հայտնաբերվել և առգրավվել են «Նագան» տիպի թմբուկավոր ատրճանակ և ռազմամթերք, մեծ քանակի ռազմամթերք է հայտնաբերվել նաև Մովսես Ներսիսյանի բնակության վայրում:
Հիշեցնենք, որ Իսրայել Սարգսյանը «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի փոխնախագահն է, որտեղից՝ վերջինս կաբինետից հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք:
Ոստիկանությունը նաև տեղեկացնում է, որ նախաքննությունը շարունակվում է այլ դրվագներով: