Բավ է պառակտվել
29-01-2016 10:23

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տեղի կունենա հերթական դատական նիստը

2016 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 12:00-ին, կկայանա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հերթական արտագնա դատական նիստը՝Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով: Դատական նիստը տեղի կունենա ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Սպանության գործով դատավարությունը սկսվել է 2015թ. -ի դեկտեմբերի 18-ին 102-րդ բազայի տարածքում: Արդեն 3 դատական նիստ է տեղի ունեցել: Նախքան 2016 թ. հունվարի 22-ին կայանալիք դատավարությունը տուժող կողմի իրավահաջորդների փաստաբանները դիմում էին ներկայացրել ռուսական կողմից պահանջելով որոշակի փաստաթղթեր: Փաստաբանները նշել են, որ չգիտեն, թե նախկինում ինչ քննչական միջոցառումներ են իրականացվել: Այդ պատճառով նրանք դիմել են փաստաթղթերի համար: Փաստաբան Լուսինե Սահակյանը նշել է, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ գործի հիման վրա պետք էր այլ գործեր ևս բացել: «Ակնհայտ է, որ Պերմյակովն առողջական խնդիրներ ունի, ուստի խնդրում եմ դիմել ռուսական կողմին հայցով, արդյոք հարուցվել է քրեական գործ, նրան բանակ զորակոչելու նրան զենքով ապահովելով հետ կապված, ովքեր են պատասխանատու իր ծառայության համար», - ասել է նա:
Արթուր Սաքունցը հայտարարել է, որ ռուսական կողմը մեղավոր է ճանաչել զենքով բազայից ապօրինի հեռանալու համար: Ըստ Սաքունցի, այն, որ Պերմյակովը լքել է բազան զենքով, ուղղակիորեն կապված է Ավետիսյան ընտանիքի սպանության հետ: Հետևաբար, նրանք պահանջում են հետաքննվող գործը կցել ներկա գործին, այսպիսով կարելի է հասկանալ, թե ինչն է ստիպել Պերմյակովին զենք վերցնել և անօրինական հեռանալ բազայից:
Նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը հետաձգել է միջնորդությունների քննարկումը մինչև փորձագիտական եզրակացության ստանալը: