Բավ է պառակտվել
02-04-2014 23:31

Ժամանակակից դատական տեխնոլոգիաները ակտիվորեն օգտագործվում են համացանցում կեղծիքների դեմ պայքարում


Այժմ ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաները ծառայում են, կարծես թե, Ռուսաստանի ամենահին պետական հաստատություններից մեկի համար: Կարելի է դատարան դիմել կամ պատասխան ստանալ առանց տնից կամ գրասենյակից դուրս գալու:
Չգիտես, թե ինչու, ֆիլմ բեռնելը, ընդ որում անվճար, արդեն վաղուց նորմալ երևույթ է դարձել: Տեղադրում ես ֆլեշ քարտը հեռուստացույցի մեջ, և ահա, խնդրեմ, ամենը, ինչ կկամենաս, որակյալ, առանց տնից դուրս գալու: Սակայն, ճիշտն ասած, այդ գողություն է, նույնն է, ինչ մթերայինում մթերք գողանաս: Սակայն շատերը դժվարությամբ են ընտելանում այդ մտքին:
Եվ այնքան գայթակղիչ առաջարկություններ կան համացանցում՝ բավական է ընդամենը սեղմել մկնիկի կոճակը: Սակայն ու՞մ մտքով կանցներ, որ հենց համացանցը կօգնի պայքարել նման առաջարկությունների հետ: Այսպես կոչված համացանցում կեղծիքների դեմ ուղղված օրենքը գործում է արդեն կես տարի, և այդ ժամանակահատվածում ընդունվել է հարյուրից ավելի դատական որոշում:
Միակ ատյանը Մոսկվայի քաղաքային դատարանն է: Իրավատերերը կարող են իրենց դիմումները հանձնել հենց էլեկտրոնային տեսքով կայքում. այսպես ավելի արագ է, և այդ հնարավորությունից արդեն իրավատերերից շատերն են օգտվել: Պարզվեց, որ կարելի է խուսափել ավելորդ քաշքշուկից:
«Բավական է ընդամենը դիմումին կից տեղադրել այն էջի սքրինշոթը, որի վրա ֆիլմը տեղադրված է անօրինական կերպով, կցել այդ ֆիլմի ցուցադրման իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճեները և էլեկտրոնային տեսքով ուղարկել Մոսկվայի քաղաքային դատարանը: Եվ այդ միջոցները սկսում են աշխատել», - ասել է Star Media ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Ալլա Օրյոլը:
Արդյունքի մասին կարելի է դատել՝ ելնելով այն հանամանքից, որ հաքերները անընդմեջ փորձում են «կոտրել» Մոսկվայի քաղաքային դատարանի կայքը: Շատերին այդ համակարգը խանգարում է:
«Համակարգի ներդրումից հետո կայքի վրա տասից ավելի հարձակումներ են ձեռնարկվել, որոնցում մասնակցել են մի քանի հազարից մինչև մի քանի տասնյակ հազար համակարգիչ», - ասել է դատարանի տեխնիկական աջակցության բաժնի ղեկավար Իգոր Մատվեևը:
Նույնիսկ էլեկտրոէներգիայի անջատումը խոչընդոտ չէ: Սերվերները ունեն իրենց սեփական սնման համակարգը, որը շատ ավելի հզոր է և նախատեսված է շենքում գտնվող բոլոր սպառողների համար: Իսկ նրանք քիչ չեն: Այ, օրինակ, յուրաքանչյուր դատական նիստի տեսագրությունը: Դահլիներում տեսախցիկները և լսափողները ուղղված են նիստի յուրաքանչյուր մասնակցի վրա: Տեսագրությունը պահպանվում է գրեթե մեկ տարի, և այն կարելի է դիտել ցանկացած ժամանակ:
«Օրինակ՝ քաղաքացիները հաճախ հայտնում են այն մասին, որ դատական նիստի արձանագրությունը հստակ չէ: Մենք ունենք տեսագրություն, մենք այն դիտում ենք, ստուգում, ճշտում և հետևաբար հասկանում, թե արդյոք արձանագրությունը ճիշտ է կազմված, թե ոչ», - ասել է դատարանի մամլո քարտուղար Ուլյանա Սոլոպովան:

<<< Հաճախ նիստերի դահլիճում պարզապես տեղ չի գտնվում բոլոր ցանկացողների համար, և նման դեպքերում նիստը հեռարձակվում է: Այստեղ կարելի է տեսնել և լսել այն ամենը, ինչ կատարվում է ներսում օնլայն ռեժիմով: Եվ ընդհանրապես մեր օրերում արդեն չես տեսնի թղթի վրա կազմած ցուցակ. թուղթը փոխարինել են ժամանակակից տեխնոլոգիաները, այսպես կոչված տեղեկատվական կրպակները:
«Նրանց հիմնական գործառույթը քաղաքացիներին այսօր յուրաքանչյուր նիստերի դահլիճում նշանակված գործերի մասին տեղեկացնելն է: Քաղաքացիները կարող են տեսնել, թե որ նիստերն են արդեն անցկացվել, ընթացիկ նիստերը և ինչպիսի նիստեր դեռ տեղի կունենան դահլիճներում», - հայտնել է Մոսկվայի քաղաքային դատարանի տեխնիկական աջակցության բաժնի աշխատակից Սեմյոն Ակիմովը:
Կարելի է նաև յուրաքանչյուր գործի մանրամասնությունների մասին տեղեկանալ, ինչպես նաև որոշ փաստաթղթեր դիտել կամ գտնել ցանկացած նիստերի դահլիճը՝ օգտվելով ինտերակտիվ քարտեզից: Շուտով նույնիսկ մարշրուտը տեղադրելու հնարավորություն կլինի: Այդ ամենը խնայում է ժամանակը: Կա ևս մեկ նորույթ՝ նախագահի պատուհանը դատարանի կայքում: Այն իրենց էլեկտրոնային ընդունարան է ներկայացնում.բավական է ընդամենը գրանցվել և ուղղել սեփական բողոքը կամ դիմումը և էլեկտրոնային տեսքով պատասխան ստանալ: Պարզվում է, բավական հարմար է, և պետք չէ դատարան գնալ:
Այստեղ ասում են, որ այդ ամենը դեռևս առաջին քայլն է էլեկտրոնային արդարադատության զարացման գործում: Ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պայմաններում այդ գրեթե իրականություն է դարձել: