31-03-2017 13:34

Սոցիոլոգիական հարցումը բացահայտել է այն քաղաքական ուժերը, որոնք առաջիկա ընտրություններին կանցնեն ԱԺ

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին BS/The Gallup Organization կազմակերպությունը «Հայկական Սոցիոլոգիական Ասոցիացիա»-ի հետ համատեղ (ՀՍԱ) իրականացրելէ մասշտաբային հարցում:
Հարցմանը, որն իրականացվել է մարտի 18- ից 27-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցություն է ունեցել 1005 մարդ:
Հարցվածների մոտ 30%-ը առաջիկա ընտրություններին մտադիր են քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին:
Ձայների թվով երկրորդ տեղում է «Ծառուկյան» դաշինքը, որի համար պատրաստ է քվեարկել հարցվածների 29%-ը:
Հարցին, թե ռեյտինգային ցուցակներով առաջադրված թեկնածուներից որին են պատրաստ տալ իրենց ձայնը, 31,7%-ը պատասխանել են, որ պատրաստ են քվեարկել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին, 21,8%-ը՝ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի , և 8 -ական տոկոս պատրաստ են քվեարկել «Ելք» դաշինքի և « Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության թեկնածուների օգտին: Հարցվածների 5% -ը կքվեարկի « Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածուի, իսկ 4-ական տոկոս՝ «Ազատ Դեմոկրատների» և « Կոնգրես- ՀԺԿ» դաշինքի թեկնածուների օգտին, 3-ական տոկոս էլ Կոմունիստական կուսակցության և « Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի թեկնածուների օգտին:
BS/The Gallup Organization-ը ներկայացնող դոկտոր Ռասա Ալիսաուշկիենեն ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսին հայտնել է , որ հարցման նախաձեռնողները փորձել են այն ընտրություններին որքան հնարավոր է մոտ անցկացնել , սակայն ուժերի վերջնական դասավորումը պարզ կլինի միայն ընտրության օրը:
«Մենք մարդկանց հարց ենք ուղղել այն մասին՝ արդյոք նրանք կմասնակցեն ընտրություններին, թե՞ ոչ: Բոլոր հարցվածների մոտ 50%-ը ասել են, որ հաստատ որոշել են գնալ, իսկ 35%-ը հնարավոր է գնան: Փորձը ցույց է տալիս, որ նրանց կեսը ներկայանում է ընտրությանը, կեսը՝ ոչ»,- ասել է Ալիսաուշկիենեն:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին: Դրանք կլինեն առաջին ընտրությունները՝ 2015թ. Սահմանադրական բարեփոխումներից հետո, որոնցով նախատեսվում է 2018թ. գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո անցում կատարել կառավարման Խորհրդարանական համակարգին: Հանրապետության խորհրդարանում տեղերի են հավակնում հինգ կուսակցություն և չորս նախընտրական դաշինք: