Բավ է պառակտվել
14-02-2014 09:40

Սիրելու համար տոներ պետք չեն

Այս օրը աշխարհում ընդունված է տոնել սիրահարների օրը` Սուրբ Վալենտինը: Հայ երիտասարդները նույնպես անմասն չեն այս տոնից, ու թեև մենք ունենք նույնանման տոնի հայկական տարբերակը՝ Սուրբ Սարգիսը, սակայն փետրվարի 14-ին, առավել քան մնացած օրերին, քաղաքը լի է ծաղիկներով և փափուկ խաղալիքներով շրջող սիրահար զույգերով: Չնայած անվերջ բոլորս խոսում ենք մերը պահելու, զարգացնելու ու օտարամոլությանը չտրվելու մասին, միևնույնն է փետրվարի 14-ը կամա թե ակամա ոչ պաշտոնապես, բայց մասսայական բնույթ ունի ու տոնվում է բոլոր սիրահարների կողմից: Սակայն, մեր նպատակը բարոյախրատական դասեր տալը չէ, պարզապես փոքրիկ հարցում կանենք մեր համաքաղաքացիներին տալով մեկ հարց. ՙՍուրբ Սարգի՞ս թե Սուրբ Վալենտի՞ն՚.
Սյուզաննա Բարսեղյան 27 տարեկան. ՙՃիշտն ասա ինձ ավելի հարազատ է Սուրբ Վալենտինը: Քանիզի ինչ հիշում եմ տոնը նշվել է ու շարունակում է տոնվել: Շատ ուրախ եմ, որ համարժեք հայկականն ունենք, բայց կարծում է ժամանակ է պետք, որ Սուրբ Սարգիսը ամրապնդի դիրքերը՚:
Դավիթ Ղազարյան 19 տարեկան. ՙՇատ լավ է, որ Սիրո երկու տոն ենք նշում: Եթե ես որողը լինեի ամեն ամիս Սիրո տոն կնշանակեի: Ասեմ ավելի, սիրելու համար տոներ պետք չեն, մենք պետք է ամեն օրը սիրո տոն դարձնենք ՚:
Սիլվա Նշանյան 30 տարեկան.ՙՄեր կայնքում այնքան քիչ բան կա ուրախանալու, ինչո՞ւ չօգտվել ստեղծված իրավիճակից և երկու անգամ շնորհավորել սիրելիին՚:
Կարեն Սարգսյան 26 տարեկան. ՙԵս ու կինս միշտ նշում ենք Սուրբ Վալինտինը, ավանդույթ է, Սուրբ Սարգիսին բավարարվում ենք համբույրով ու փոխադարձ շնորհավորանքներով՚:
Որքան շարունակեինք մեր հարցադրումն այնքան տարբեր կարծիքներ կլսեինք, մի բան է պարզ, մեր ժողովուրդը սիրում է տոներ և թող որ դրանք շատ լինեն, թող մեր հայկականների կողքին, եթե կուրախացնեն, լինեն նաև օտարները: Չէ՞ որ ուրախությունն ու տոնախմբությունը ազգություն չեն ճանաչում: Եվ իրոք թող սիրո տոներ ամեն ամիս լինեն, երբեք ավելորդ չէ սիրելիին ասել. ՙԵս սիրում եմ քեզ՚: