Բավ է պառակտվել
17-05-2014 13:49

Սիրիահայերի համար Երևանում լուծված են կրթական հարցերը

Հայաստան ժամանած սիրիահայերի համար խնդիրները բազմազան են ու տարաբնույթ` բնակարանից մինչև կրթություն: Կացարանների ձեռքբերման և աշխատանքի խնդիրների հարցում դեռևս մեր հայերնակիցները հանդիպում են խոչընդոտների, սակայն պատկերն այլ է կրթության ոլորտում Gisher.news-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Ըստ նրա` սիրիահայերի մեծաթիվ հոսքից արդեն ենթադրում էին, որ բախվելու են լեզվի իմացության հետ կապված խնդիրներին, սակայն իրենց վարչության և Սփյուռքի նախարարության համատեղ ուժերով խնդիրը համարում են լուծված: Շահումյանի անվան դպրոցում կազմակերպվում են արևելահայերենի և ռուսերենի անվճար դասընթացներ:
"Մենք հրավիրել ենք մասնագետներ, դպրոցի ուսուցիչներ, որոնք կարողանում են քիչ թե շատ հաղթահարել արևելահայերենը, որպեսզի կարողանան արևմտահայերենով կազմակերպել ուսուցում: Եվ փառք Աստծո ստացվում է",- նշեց Սողոմոնյանը:
Այս դասընթացներն անցկացվում են նաև արաբախոս երեխաների համար, որոնք իրենց առջև ծառացած խնդիրները հաղթահարել են սիրիահայ ուսուցիչների շնորհիվ: 14-ամյա Լուսինե Ահարոնյանը այն երեխաներից է, ով Հայաստան գաղթելուց ընդհանրապես չեն տիրապետել մայերնի լեզվին, սակայն այսօր արդեն կարողանում է հայերենով բանաստեղծություններ քիչ թե շատ ասմունքել:

Աիդա Ավետիսյան