Բավ է պառակտվել
18-02-2017 13:25

Ձերբակալվել է Վարդան Օսկանյանի որդին՝ մարդուն ազատությունից ապօրինաբար զրկելու կասկածանքով

Հայաստանի ԱԳ նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքի առաջնորդներից մեկի՝ Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը, ձերբակալվել է մարդուն ազատությունից ապօրինաբար զրկելու կասկածանքով:
Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկացմամբ, միջադեպի մասին հաղորդումը ստացվել է փետրվարի 17-ին ոստիկանությունից: Քաղաքացին հայտնել է, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հրանտ Սիրադարյանը, և նրա հորաքրոջ որդին` Արա Օսկանյանը, իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով:
Նկատի ունենալով, որ նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներ` փետրվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով, փետրվարի 16-ին` ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի «Ռոբերտո» խանութ-սրահի հարակից հատվածից Ն.Բերբերյանին նստեցրել են ավտոմեքենայի մեջ, գնացել Աբովյան քաղաք և նրա կամքին հակառակ և իր առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ ապօրինաբար զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից և պահանջել վերադարձնել 1.500.000 դրամ պարտքը:
Օսկանյանն ու Սիրադարյանն ուրբաթ ձերբակալվել են: Նրանք հրաժարվում են ցուցմունք տալուց: