Բավ է պառակտվել
04-07-2014 20:44

Բայց ո՞վ կռվի ժամանակ չի հայհոյում. ուզումա Պուտինը լինի, ուզումա՝ Մակեդոնացին

Այսօր դատարանում, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի հայտարարեց, թե, ոչ ինքը, ոչ էլ իր ընկերները դատարանում արդարանալու կարիք չունեն։ Ավելին՝ ինքը դատարանում հանդես է գալու որպես իշխանություններին մեղադրող: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացող դատական նիստին նոյեմբերի 5-ի իրադարձությունների տեսանյութերը հետազոտելուց հետո շուրջ 30 րոպե ելույթ ունեցավ Շանթ Հարությունյանը: Նա մասնավորապես բացատրեց, որ ինքը չի հայհոյել, այն ինչ ասել է ինքը, հայհոյանք չէ, հետո էլ ավելացրեց, թե չկա մի մարդ, որ կռվի ժամանակ չհայհոյի՝ «ուզում ա Պուտինը լինի, ուզում ա՝ Մակեդոնացին կամ Ստալինը»:

«Մի բառ կա, որ ես օգտագործել եմ, բայց դա հայհոյանք չի, ես ասել եմ «սուկա», դա նշանակում ա շան քած, իսկ այդպես ռուսները ասում են պատվեր կատարողին։ Այսինքն՝ ես համարում եմ ոստիկաններին ու պրովոկատորներին պատվեր կատարող ու դրա բնութագիրն եմ տվել էդ պահին: Ես ծանր հոգեվիճակում էի, որովհետև գալիս՝ ասում էին սնայպերով են խփելու, ու էդքանով հանդերձ ես բոլորին տանում էի իմ հետևից: Իսկ տղերքը մեղավոր չեն, եթե իրանք չանեինք նենց, ոնց որ արեցին, ես կթքեի իրանց էրեսին: Մենք Արցախյան շարժման ժամանակից պայքարել ենք, մինչև հիմա էլ պայքարում ենք մեր հայրենիքի համար»,-ասաց նա ու հավելեց, որ մարդիկ տարբեր բաների համար են պայքարում, բայց դրանք փողի համար է:

՛՛Իշխանությունն էլ է հասկանում, որ այսօր մարդիկ նյութականի համար են պայքարում ու իրանք շատ լավ հասկանում են, որ նյութականի համար պայքարողը չի կարա գնա մահվան, որովհետև ինքը իրա փողի համար ա կռիվ տալիս, որ գնա կայֆավատ անի: Պետք ա գաղափարի պայքար սկսենք: Այսօր արժեքների դեգրադացիա է սկսվել, ու դա կբերի տրամաբանության դեգրադացիայի: Հայ ժողովրդի մտածելակերպը խեղված է, պետք է շատ բան փոխել մեր մտածելակերպի մեջ՛՛,-ասաց նա:

Շանթը իր ելույթի ժամանակ հիշեց Հայոց պատմության տարբեր դրվագներ, թե ինչպես է Գևորգ Մարզպետունին իր մի քանի զինվորների հետ պայքար մղել ու հաղթել: Այնուհետև անդրադարձավ քերթողահայր Մովսես Խորենացու «Ողբին» և ընդգծեց, որ մինչ օրս որևէ բան չի փոխվել:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը և իր աջակիցները հեղափոխություն սկսելու կոչով երթի էին դուրս եկել 2013թ. նոյեմբերի 5-ին՝ Երևանում և ձերբակալվել էին։