Բավ է պառակտվել
17-07-2014 13:23

Ադրբեջանից Քարվաճառ մուտք գործելու բոլոր ճանապարհներն ականապատվելու են. Ս. Օհանյան


Այսօր, ՀՀ կառավարության նիստին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ դիվերսիոն գործողություններին: Նա նշեց, որ Ադրբեջանից դեպի Քարվաճառ մուտք գործելու բոլոր հնարավոր ուղիները կհայտնաբերվեն ու կականապատվեն: Կառավարության այսօրվա նիստին այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պահանջով անդրադառնալով Քարվաճառում նախորդ շաբաթ տեղի ունեցած դիվերսիոն գործողություններին:

Սեյրան Օհանյանը հավելեց, որ 1994թ-ի զինադադարի կնքումից հետո Ադրբեջանը՝ պարբերաբար կրակոցների և դիվերսիոն հետախուզական գործողություններով լարվածություն է ստեղծում առաջին գծում:

«Միշտ տեղեկություն է եղել ԼՂՀ Պաշտպանության բանակից, որ Քարվաճառի հատվածում հնարավոր ներթափանցման դեպքերի վերաբերյալ, և վերջին շրջանում որոշակի հետքեր կային, և հրամանատարության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, որպեսզի հնարավոր ներթափանցած խմբերը բացահայտվեն»,– ասաց նա:

«Համագործակցելով ներքին զորքերի, Ազգային անվտանգության ծառայության հետ, բանակի ստորաբաժանումները հայտնաբերել էին հետքերը և հետևից գնալով հայտնաբերել էին մեկ անդամին: Դրանից հետ համապատասխան միջոցառումներ կազմակերպեցինք, և բացահայտվեցին բոլոր անդամները»,-ավելացրեց նա:

Սեյրան Օհանյանը նշեց, որ ԼՂՀ-ի 17 տարեկան քաղաքացու սպանության մեջ կասկածվում է խմբի անդամներից այն մեկը, ով վերջինն է հայտնաբերվել:

«Այսօր ՊԲ-ի հրամանատարությունը Քարվաճառի սահմանին ներթափանցման որոնումների խնդիր է լուծում և ուժեղացրել են ծառայությունը առաջին գծում: Ազգաբնակչության շրջանակում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որ ժողովուրդը վստահ լինի, որ բանակը իր առջև դրած խնդիրները լուծում է»,-ասաց նա: