Բավ է պառակտվել
18-04-2014 13:05

Հայաստանի միակ ջրային հարստություն Սևանա լիճը լուրջ վտանգի առջև է

Բնապահպաններն անհանգստացած են Սևանա լճի շուրջ առկա խնդիրներով: Սեւանա լճի պահպանման համար հասարակական մի շարք կազմակերպություններ բողոքի ակցիաներ են նախաձեռնում Երեւանում եւ Գեղարքունիքի մարզում: Այս մասին այսօր` ապրիլի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Էկոլոգիական հասարակական դաշինքի՛՛ համակարգող Սիլվա Ադամյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ստորագրել էր օրենքի երկու նախագիծ, որոնցով 70 մլն խորանարդ ջուր պետք է վերցնել Սեւանից, ինչպես նաեւ ձկնաբուծական ֆերմա է կառուցվելու:
՛՛Մենք նամակներ ենք ուղարկել նախագահին, նախկին վարչապետին, սակայն անարդյունք: Մենք որոշել ենք կոշտ քայլերի դիմել: Ապրիլի 26-ին Ազգային ժողովի դիմաց է լինելու, իսկ դրանից մեկ օր առաջ էլ Սեւանում է քայլերթ լինելու՛՛,- ասաց նա:

Ասուլիսին ներկա ՛՛Տարածքային զարգացման եւ հետաոզությունների կենտրոն՛՛ ՀԿ նախագահ Սաթենիկ Բադեյանը համոզված է, որ օրենսդրական նախաձեռնությունների հետեւանքները ծանր են լինելու ոչ միայն լճի, այլեւ հասարակության համար:

՛՛Պատերազմի օրերին Սեւանի մակարդակն իջավ, որովհետեւ մենք շրջափակման մեջ էինք եւ այդ ջուրը մեզ շատ պետք էր: Հիմա էլ մենք պատերազմական վիճակում ենք եւ հնարավոր է նորից հայտվենք այդ վիճակում, այնպես որ խաղաղ պայմաններում այդ ջուր հանելը պատկերացրեք` ջրի մակարդակն ինչքան կիջնի՛՛,- ասաց նա

Կառավարության դիտարկումը, թե դա արվում է Արարատի մարզի գյուղերին ջրով ապահովելու համար, Ինգա Զառաֆյանն անիրական է համարում. ՛՛Եղել ենք ութ գյուղերում, որտեղ տեսել ենք, որ ջրի պակաս չկա: Ջրի խնդիր կա Էջմիածնի գյուղերում, որտեղ սակայն խնդիրը կառավարման մեջ է՛՛:

Օրենսդրական նախաձեռնությունները չեղյալ համարելու համար կազմակերպությունները դիմել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ինչպես նաեւ սկսել են ստորագրահավաք:

Նշենք, որ առաջին 10 տարվա ընթացքում տարեկան կարտադրվի, կվերամշակվի եւ կարտահանվի մոտ 50 հազար տոննա ձուկ, որի արժեքը կկազմի շուրջ 175 մլրդ դրամ: Ամեն տարի ցանցավանդակային տնտեսությունների ձեւավորած հասույթի 1.5 տոկոսը պետք է տրամադրվի հիմնադրամին՝ Սեւանա լճում իշխանի պաշարի վերականգնման նպատակով մանրաձուկ ձեռք բերելու համար: Ենթադրվում է, որ Սեւանի իշխանի արտադրության ոլորտում կստեղծվի 2.5-3 հազար, իսկ ընդհանուր արժեշղթայում՝ 5-6 հազար աշխատատեղ: