Բավ է պառակտվել
19-03-2014 12:08

Սևանա լճում այլևս անհնար կլինի լողալը

Հայ Ձկնաբույծների Միավորում ՀԿ-ն տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ ՀՀ կառավարությունը եվրոպական երկրներից գրանտներ և ցածր տոկոսադրույքներով վարկեր վերցնելու ակնկալիքով, նախաձեռնել է մի «պիլոտային» ծրագիր, ըստ որի Սևանա լճում մետաղացանցային վանդակների մեջ պետք է աճեցնի իշխան ձուկ, տարեկան 50000 տոննա քանակով, որը ենթադրում է 150000 տոննա արհեստական կերերի լցնում լճի մաքուր ջրերի մեջ: Արդյունքում Սևանի քաղցրահամ ջրերը կաղտոտվեն և խմելու ու լողանալու համար կդառնան ոչ պիտանի: Որպեսզի իրենց ծրագրերին շուկայում չխանգարի Արարատյան ջրավազանների ձուկը, նախաձեռնել են արտեզյան ջրերի և երկրորդական ջրերի վարձերի թանկացման գործընթացը, ինչպես նաև ձկնաբուծության ոլորտի լիցենզավորման գործընթացը: Արդյունքում Արարատյան ջրավազանների բարձրորակ և ժողովրդական զանգվածների մատչելի ձուկը կանհետանա, քանի որ նշված պայմաններում չի կարող գոյատևել փոքր և միջին ոչ մի ձկնաբուծական տնտեսություն: Նշված բոլոր փոփոխությունները կատարվում են առանց խորհրդակցելու և քննարկելու ոլորտի 20-30 տարի աշխատանքային փորձ ունեցող ձկնաբույծների հետ, ոտնահարելով վերջիններիս սահմանադրական բոլոր իրավունքները: