Բավ է պառակտվել
21-09-2016 13:07

Սերժ Թանկյանը ՀՀ-ում բարեփոխումներ անելու կոչով խնդրագիր է հրապակել համացանցում

Աշխարհահռչակ ամերիկահայ երգիչ Սերժ Թանկյանը change.org կայքում խնդրագիր է հրապարակել՝ կոչ անելով սատարել Հայաստանի ժողովրդին դրական հասարակական բարեփոխումների իրականացման գործում։

«Ընկերներ (Հայաստանում և ողջ աշխարհում), այսօր լրանում է Հայաստանի անկախության 25-ամյակը: Մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից՝ այս փոքրիկ, բայց հիանալի ազգի որոշ հաջողությունները նշելու և հուզող հարցերը լուծելու համար: Անկախությունը քիչ բան է նշանակում, երբ բնակչության զգալի մասը դժգոհ է: Այդ իսկ պատճառով ես և մի խումբ ընկերներ հայ ժողովրդին աջակցելու և դրական հասարակական փոփոխություններ ու բարեփոխումներ իրակացնելու կոչով խնդրագիր ենք պատրաստել: Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք change.org կայքի արշավի հղմանը և ստորագրեք, եթե համաձայն եք», - գրել է Թանկյանը Facebook-ի իր էջում:

«Մենք ասում ենք «Ոչ» սիստեմատիկ կոռուպցիային, մենաշնորհին, դատական ամենաթողությանը, ոստիկանության դաժանությանը, կուսակցական քաղաքականությանը, անհավասար իրավունքներին, ընտրակեղծարարությանը», - նշվում է խնդրագրում:

«Մենք սում ենք «Այո» մարդկանց հավասարությանը, մարդու իրավունքների հիմնարար պահպանմանը և պաշատպանությանը, ազնիվ և թափանցիկ ընտրություններին անմիջական մասնակցությանը, օրենքի գերակայության սկզբունքի պահպանմանը, աշխատանքի արդար վարձատրմանը, իշխանության բաշխմանը, մամուլի ազատությանը: Մենք ասում ենք «Այո» Հայաստանի քաղաքացիների հետ փոխգործակցության միջոցով ժողովրդավարական բարեփոխումներին», - նշվում է փաստաթղթում:

Բացի Սերժ Թանկյանից, խնդրագրի տակ ստորագրել են 257 մարդ Հայաստանից և սփյուռքից, մասնավորապես, աշխարհահռչակ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասանուհի և քաղաքացիական ակտիվիստ Արսինե Խանջյանը, հանրաճանաչ ամերիկահայ գրող Քրիս Բոյաջյանը, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը և ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը: