Բավ է պառակտվել
30-04-2014 13:35

«Չի բացառվում, որ Սիրիայում ընտրությունները չեն կայանա».արաբագետ

 

«Չի բացառվում, որ Սիրիայում ընտրությունները չեն կայանա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, նման դիտարկում արեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Ըստ փորձագետի՝ կայանալիք ընտրություններն առանձնանում են մի քանի տեսանկյունցի. նախ նախընտրական գործողությունները զարգանում են պատերազմական մթնոլորտում, թեկանծուների թիվն է աննախադեպ և միջազգային հանրությունն է դեմ: «Ինչ վերաբերվում է թեկանծուներին, ապա հարկ է նշել, որ պատմության մեջ առաջին անգամ պայքարի են դուրս եկել կանաք. աառաջադրված 11 թեկանծուների շարքում 2՝ կին են: Այլ հարց է թե գրանցված թեկանածուներից քանիսը կհաստատվեն», -նշեց արաբագետն ու հիշեցրեց, որ ըստ նոր սահմանադրության, Սիրիայի նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, Սիրիայի քաղաքացի հանդիսացող և վերջին 10 տարին մշտապես Սիրիայում բնակվող անձը: Բացի այդ, թեկնածուն պետք է ստանա նաև 35 պատգամավորների աջակցությունը:
Gisher.news-ի թղթակցի այն հարցին թե ինչպիսի՞ն կլինեն արդյուննքեն ու ինչո՞վ է բացատվում Ասադի առաջադրումը Սարգիս Գրիգորյանը պատսխանեց. «Ինչպես գրեթե բոլոր փորձագետներն են կանախատեսում Ասադը կվերընտրվի, չի բացառվում որ ձայներն այդքան էլ շատ չլինեն: Ինչ վերաբերում է գործող նախագահի առաջադրմանը, ամենայն հավանականութայամբ սա մեսիջ էր, ըստ որի Ասադը հիշեցնում է առաջ գնալու և նահանջի բացառման մասին»:
Հիշեցնենք, որ Սիրաիյում նախագահական ընտրութնունները նախանշված են հունիսի երեքին, սական արաբագետի կարծիքով երկրում տիրող իրավիճակը շատ բան կարող է փոխել. նույնիսկ չեն բացառվում ընտրությունների չկայացումը: