Բավ է պառակտվել
30-05-2016 14:32

Ռուս զինվորականները ՀՀ-ի լեռներում հակաահաբեկչական զորավարժություններ են անցկացրել

Հայաստանի ռուսական ռազմակայանում ավարտվել են գումարտակների և դիվիզիոնների հրամանատարական կազﬕ հրահանգչաﬔթոդական հավաքները: Մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 100 սպաների հետ պարապմունքներն անցկացվել են «Կաﬗուտ» բարձրլեռնային զորավարժարանում՝ ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար ﬔտր բարձրության վրա: Ինչպես  տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հավաքների ընթացքում սպաները հանձնել են կրակային, շարային, մարտավարական, ֆիզիկական, հատուկ պատրաստության, մարտական ավտոﬔքենաների վարման, ճառագայթումային, քիﬕական եւ կենսաբանական պաշտպանության եւ ուղեցույց փաստաթղթերի իմացության նորմատիﬖերը: Նաև նրանք բարձրացրել են անձնակազﬕ հետ պարապմունքների անցկացման ﬔթոդական վարպետٳթյան մակարդակը, յուրացրել սպառազինության, ռազմական տեխնիկայի և հանդերձանքի արդի նմٳշները, որոնք ﬕավորման սպառազինությունում ստացվել են 2015 – 2016 թվականներին: Ռազմակայանի հրետանային եւ զենիթահրթիռային ստորաբաժանուﬓերի հրամանատարները յուրացրել են հետախٳզման, հրետանու կրակի ճշտման եւ նշանառման նպատակով արդի անօդաչու ավիացիոն տեխնիկայի կիրառումը: Գործնական պարապմٳնքներٳմ սպաները մասնակցել են պայմանական հակառակորդի գործողությունների հետախուզման, առանձնապես կարեւոր կրակային ﬕջոցների հայտնաբերման եւ ոչնչացման մարտավարական գործողությունների խաղարկմանը՝ «Օռլան-10» եւ «Նավոդչիկ-2» արդի հետախուզական անօդաչու թռչող համալիրների օգտագործմամբ: Հավաքներն ավարտվել են ﬕավորման հակաահաբեկչٳթյան ստորաբաժանման ցٳցադրական վարժանքով: