Բավ է պառակտվել
04-03-2016 16:23

Ռուս հետախույզները Հայաստանում 100 կմ երթ են կատարել անօդաչուների հսկողությամբ

Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումները հատուկ-մարտավարական վարժանքների շրջանակներում 100 կիլոմետրանոց երթ են կատարել դեպի ճամբարային հավաքների անցկացման «Փամբակ» լեռնային զորավարժարան:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ավելի քան 50 միավոր անվավոր և թրթուրավոր ռազմական տեխնիկայից բաղկացած շարասյան երթն անցել է ծովի մակերևույթից 1,5 հազարից մինչև 2,5 հազար մետր բարձրությունների վրա՝ ժայռոտ լեռնային տեղանքի Էքստրեմալ պայմաններում: Տեղանքի դժվարանցանելի հատվածներում հետախույզներն իրականացրել են ավտոմեքենաներից դեսանտավորում և հետիոտն հաղթահարել են գրունտային ճանապարհների բարդ հատվածները:
Միավորման հետախուզական ստորաբաժանումների զորաշարժերի և երթի ընթացքն օդից հսկել են «Գրանտ», «Լեեր» և «Զաստավա» անօդաչու թռչող ապարատները, որոնց անձնակազմերն առաջ են շարժվել շարասյան հետ մեկտեղ:
Մեկ ամսա ընթացքում ռուսական ռազմակայանի ավելի քան 300 հետախույզներ «Փամբակ» լեռնային զորավարժարանում կանցնեն լեռնային, ալպինիստական և հատուկ պատրաստության դասընթացներ: