06-05-2017 19:21

Երևանի և Լոս Անջելեսի միջև կարող է ուղիղ ավիահաղորդակցություն սկսվել

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) բանակցություններ է վարում Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի (LAWA) պաշտոնական ներկայացուցիչների հետ՝ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ուղիղ չվերթներ սկսելու նպատակով:
Ուղիղ չվերթները ոչ միայն թույլ կտան ժամանակ խնայել և կբարձրացնեն մատուցվող ծառայությունների հարմարավետությունը, այլ նաև կնպաստեն տուրիզմի զարգացմանը, բիզնես –ճամփորդությունների քանակի,բեռնափոխադրումների ծավալի աճին և հայ-ամերիկյան երկկողմանի տնտեսական հարաբերությունների խորացմանը:
LAWA-ի ղեկավարության հետ քննարկվել են պրակտիկ քայլեր, որոնք անհրաժեշտ են Լոս Անջելեսի և Երևանի օդանավակայանների միջև ուղիղ հաղորդակցության համար:
«Մենք ողջունում ենք LAWA –ի ղեկավարության կառուցողական ներգրավվածությունը, և գնահատում նրանց պատրաստակամությունը՝ մեր նպատակի իրագործմանն աջակցելու հարցում», - ասել է ANCA –ի նախագահ Ռաֆֆի Համբարյանը:
ANCA-ն ԱՄՆ-ի տրանսպորտի դեպարտամենտին կոչ է անում ԱՄՆ-ի ավիաուղիների և համապատասխան ինքնակառավարման մարմինների՝ այդ թվում Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության, Ներքին անվտանգության վարչությունների, Մաքսային և սահմանապահ հսկողության և Տրանսպորտային անվտանգության վարչության մասնակցությամբ աջակցել ԱՄՆ-Հայաստան ավիաթռիչքների հարցում պետական-մասնավոր համագործակցությանը:
« Լոս Անջելեսի և Հայաստանի միջև ուղիղ հաղորդակցության հաստատումը համապատասխանում է LAWA –ի ապագա զարգացման տեսլականին, մասնավորապես, արդիականացման նպատակով $5 մլրդ.-ի տրամադրմանը, ինչը կամրացնի նրա դիրքերը՝ իբրև համաշխարհային մասշտաբի զբոսաշրջային կենտրոնի և կընդլայնի ուղղությունների աշխարհագրությունը»,- ընդգծել է ANCA-ի Արևմտյան տարածաշրջանի ղեկավար Զանգու Արմենյանը:
Նրա խոսքերով, LAWA-ի հետ Հարավային Կալիֆորնիայի վերաբերյալ փոխշահավետ նախաձեռնության վերաբերյալ բանակցությունները շարունակվում են:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանում միջազգային դասի օդանավակայան է գործում, որն ունի զբոսաշրջային զգալի ենթակառուցվածք և զբոսաշրջության ոլորտում տարեկան զգալի, ստաբիլ աճ է գրանցում: Երևանը զարգացող ֆինանսական կենտրոն է, որն ունի ծաղկուն գործարար համայնք և ամուր կապեր Եվրասիայում ու Միջին Արևելքում: Ուղիղ ավիաչվերթները եկամուտ կբերեն ավիափոխադրողներին, ձեռնարկությունների ղեկավարներին և երկու երկրների ներդրողներին:
Բացի այդ, ANCA-ն նաև ԱՄՆ-ի և Հայաստանի տնտեսական հարաբերությունների ամրացմանն ուղղված մի շարք տնտեսական նախաձեռնություններ է առաջ բերում: Այսպես, 2015թ.-ից, ԱՄՆ-ի և Հայաստանի միջև « Առևտրի և ներդրումների» վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանում ԱՄՆ-ի ներդրումներն ավելացել են մինչև $500,000,000:
ANCA- աշխատանք է տանում՝ երկկողմ հարաբերություններում առկա խոչնդոտները չեզոքացնելու ուղղությամբ, ներառյալ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կրկնակի հարկերից խուսափումը, ինչպես նաև կրթության ոլորտի ծրագրերին ցուցաբերվող աջակցությունը: