Բավ է պառակտվել
08-02-2017 18:56

Երևանում Բելառուսի դեսպանության մոտ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են դեսպանից լքել երկրիը

Չորեքշաբթի Երևանում Բելառուսի դեսպանության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են այդ երկրի դեսպան Իգոր Նազարուկից լքել Հայաստանը, իսկ հայկական իշխանություններից` սառեցնել երկկողմանի դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ` Մինսկից Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու կապակցությամբ:

Ակցիան կազմակերպել է «Ելք» նախընտրական դաշինքը, որի կազմում են` «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները: Քաղաքական միավորման առաջնորդներից մեկը` ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, կոչ է արել նաև հետ կանչել Մինսկից Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանին:

Փաշինյանը փորձել է մտնել դեսպանության տարածք և փոխանցել պահանջները դեսպանին` հայերեն լեզվով, ապա ռուսերենով բանակցություններ է սկսել դոմոֆոնով:

Սակայն դեսպանության աշխատակիցները հայտնել են, որ դեսպանը տեղում չէ` խնդրելով նամակ թողնել փոստարկղում։

Ինչպես հայտնեց ակցիայի կազմակերպիչներից մեկը` «Ելք» դաշինքի վարչության խորհրդի անդամ Տիգրան Ավինյանը, նրանք մտածում են հետագա քայլերի ուղղությամբ, սակայն արդեն այժմ դաշինքը կոչ է անում բոյկոտել հայտարարել Հայաստանում Բելառուսի պաշտոնական ներկայացուցիչներին, մասնավորապես, դեսպանության աշխատակիցներին և առրևտրային նախագահությանը: «Բնականաբար, դա չի վերաբերում Հայաստան այցելող Բելառուսի շարքային քաղաքացիներին», - ասաց Ավինյանը:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Բելառուսի Գերագույն դատարանը մերժել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը, որով նա բողոքարկում էր իրեն Ադրբեջանին արտահանձնելու որոշումը։ Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ բլոգերը հատուկ չվերթով Մինսկից տեղափոխվել է Բաքու։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 3–ին Մինսկում ասուլիսի ժամանակ պահանջել է որքան հնարավոր է շուտ կատարել դատարանի վճիռը և արտահանձնել Լապշինին, քանի որ ըստ Լուկաշենկոյի` այդ որոշումն օրինական է։

Դեկտեմբերի կեսերին Իսրայելի քաղաքացի Լապշինը, ով նաև ՌԴ քաղաքացի է, գրել է, որ իրեն ձերբակալել են Մինսկում` Ադրբեջանի հայցով, որտեղ նա ներառված է «սև ցուցակում»` առանց ադրբեջանական իշխանությունների համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Նման անձանց արգելվում է այցելել Ադրբեջան։ Այդուհանդերձ, 2015 թ.–ի հունիսին Լապշինը Վրաստանի տարածքով ուկրաինական անձնագրով մուտք է գործել Ադրբեջան։

Բլոգերին հաջողվել է հատել սահմանն ու հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում իր անունը (Ալեքսանդր) այլ կերպ է գրված (Օլեքսանդր)։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։
Հունվարի 20–ին Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկը որոշում է ընդունել բավարարել Լապշինի արտահանձնման մասին Ադրբեջանի գլխավոր դատախազության հայցը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է Լապշինի արտահանձնմանը։ «Մենք դեմ ենք այս կամ այն երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիներին երրորդ երկիր արտահանձնելուն», – նշել է Լավրովը։