Բավ է պառակտվել
31-03-2015 15:53

Իրավապաշտպանները այցելեցին ադրբեջանցի դիվերսանտներին

Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն – 92» կոմիտեի համակարգող, մարդու և աշխարհի իրավունքների ոլորտում միջազգային մրցանակակիր, դոկտոր Կարեն Օհանջանյանը և գործադիր տնօրեն Սվետլանա Ջահանգիրյանը մարտի 31-ին այցելեցին ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Ղուլիևին, ովքեր դատապարտվել են ԼՂՀ քաղաքացու սպանության և ԼՂՀ Քարվաճառի շրջանում հետախուզադիվերսիոն գործողություններ կատարելու համար: Այցի նպատակը Ադրբեջանի դատապարտյալ քաղաքացիների ազատազրկման պայմաններին ծանոթանալն էր: Այցի ընթացքում ԼՂՀ իրավապաշտպաններին Ադրբեջանի քաղաքացիների ազատազրկման պայմաններին ծանոթանալու հնարավորություն է ընձեռվել: Ուսումնասիրվել են բանտախցիկները, սանիտարահիհիենիկ պայմանները, ամենօրյա զբոսանքների հնարավորությունները, ինչպես նաև տեղեկատվական նյութերի և գրականության հատկացումը: Դատապարտյալլներից յուրաքանչյուրի հետ իրավապաշտպանները զրուցել են շուրջ երեք ժամ, և զրույցի ընթացքում նրանք գոհունակություն են հայտնել ազատազրկման պայմաններով: Ծանոթանալու արդյունքում կարելի է արձանագրել, որ դատապարտյալ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Ղուլիևի պայմանները ամբողջովին համապատասխանում են միջազգային հումանիտար իրավունքի նորմերին, և ԼՂՀ իշխանությունների կողմից արվում է ամեն ինչ այդ նորմերը խահխանելու ուղղությամբ: