29-11-2016 19:11

Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը ամուսնալուծությունների վերաբերյալ

Ազգային վիճակագրական ծառայությունը հայտնում է, որ 2016թ-ի իննը ամիսների ընթացքում ՀՀ-ում ամուսնության դեպքերը կազմել են 12 հազար 88 դեպք, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 7,9 տոկոսով:
Չնայած նվազման հանգամանքին, բոլորս էլ գիտենք, որ ապահարզանները հարմար չեն հայերիս: Մենք միշտ էլ ընտանիքապաշտ ու նվիրված ժողվուրդ ենք եղել: Միարժամանակ հարկ է նշել, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին ևս դեմ է բաժանություններին:
Այս առիթով News.gisher.ru-ն զրուցել է ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու սպասաւոր՝ Յովհաննես սարկավագ Ներսեսյանի հետ: «Հայ առաքելական սուրբ եկեղեցին երբեք կողմնակից չէ բաժանութեանը։ Հնում կային որոշ դեպքեր, երբ եկեղեցին թույլ էր տալիս բաժանությունը»,-նշեց զրուցակիցս ու մանրամասնեց. «Այդ դեպքերից էին դավաճանությունը, անբուժելի հիվանդությունը, 7 տարվա բացակայութունը»: Սարկավագ Ներսեսյանը նաև նշոց, որ եկեղեցին բաժանման համար արարողակարգ չի կատարել և չի կատորում:
Յովհաննես սարկավագ Ներսեսյանն ընդգծեց, որ հիմա վերը նշված դեպքերը կիրառական չեն մեր եկեղեցու համար, այսինքն այդ գործառույթը կատարում են դատարանները։ «Այժմ լինում են դեպքեր, որ քահանա հայրերին դիմում են բաժանման համար, և եղել են դեպքեր, որ Տեր Հոր հորդորից հետո հաշտվել ու շարունակել են իրենց ամուսնական կյանքը, բայց և ցավոք լինում են հակառակ դեպքերը»-եզրափակեց ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավորը:
Իզուր չէ, որ Եկեղոցում Պսակի արարողության ժամանկ նշվում է. «…եվ երկուսը մեկ մարմին պիտի լինեն…:…արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ. ԺԹ ։ 6 – 7)»։

Նաև պետք չէ մոռանալ, որ համերաշխ և սիրառատ ընտանիքն է զարգացող և ամուր պետության գրավականը:

 

Տաթև Առաքելյան