30-05-2016 12:58

Ինչո՞ւ է Նժդեհի արձանը նման Պետրոս առաջինին

Մետրոյի Հանրապետության հրապարակին հարող տարածքում մայիսի 28-ին տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի համար նախատեսված է եղել 10-ից ավելի աշխատանք և ընտրվել է 5-ը, որից հետո արդեն գաղտնի մրցույթով ընտրվել է ներկայումս տեղադրված աշխատանքը: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նշենք, որ արձանի հեղինակը Գագիկ Ստեփանյանն էր: Նախարարի խոսքով, մյուս աշխատանքներում Նժդեհը հիմնականում ներկայացված է եղել կամ ձիով, կամ թրով, զրահով, այդ իսկ պատճառով էլ ընտրվել է տեղադրված մոնումենտալ արձանը: Դիտարկմանը, թե հնչում են քննադատություններ, որ Գարեգին Նժդեհի արձանն ավելի շատ Պետրոս առաջինի արձանին է նման, քաղաքաշինության նախարարը պատասխանեց այսպես. «Ըստ երևույթին դա պայմանավորված է նրանով, որ արձանի հեղինակը Պիտերում է սովորել»: