Բավ է պառակտվել
13-10-2015 11:32

Ինչո՞ւ ենք աշնանը տրամադրության անկում ունենում

Ընդունված է ասել, որ աշունն ունի տրամադրության անկման և մելամաղձության հակումներ: Իսկ ինչո՞ւ, մեզ և Ձեզ հուզող հարցերին,  gisher.news-ի խնդրանքով պատասխանում է հոգեբան Աննա Բադալյանը. «Իրականում այդ ամենի արդյունքն ամառային արևի ու ջերմության պակասն է: Ամռան ավարտի և մշտական անձրևների հետ մեկտեղ կարծես ավելանում է ընկճվածությունն ու նկատվում է ակտիվության պակաս»: Հոգեբնի համոզմամբ՝  իրականում աշունն իր գույներով ավելի ջերմացնող է: «Եթե մենք նկատենք այդ գունեղ ջերմությունն, ապա թախիծի համար մեր հույզերում տեղ չի մնա: Եվ աշնանային այս տրամադրության անկումն որակել որպես ընկճախտ բավականին սխալ է»,-մանրամասնեց, հոգեբանն ու հավելեց, որ ընկճախտը կամ դեպրեսիան բավականին խոր և հիմնավոր հուզական անկման հետևանք է: Վերջինիս խոսքով՝ նմանատիպ խնդիրներն ինքնուրույն հաղթահարել,իհարկե մասամբ հնարավոր է, բայց այն ենթագիտակցական մակարդակից ջնջել սկզբունքորեն հնարավոր չէ: «Միայն մասնագիտական աջակցությունը կարող է բերել լիարժեք արդյունքի: Իսկ ինչ վերաբերում է խնդրի կանխարգելմանն, ապա մի միայն հուզական բազմազանությունը և զբաղվածությունը կարող է լինել տրամադրության անկման հաղթահարման գրավական»,-եզրափակեց Աննա Բադալյանը:

Տաթև Առաքելյան