Բավ է պառակտվել
22-01-2015 08:40

Պերմյակովը խոստովանել է առաջադրված մեղադրանքը

Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը խոստովանել է Գյումրիում 2015 թվականի հունվարի 12 –ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով իրեն առաջադրված մեղադրանքը: Հայաստանի Քննչական կոմիտեի կողմիծ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «ՀՀ Քննչական կոմիտեում ձևավորված քննչական խումբը հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելուն և հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելուն ուղղված քննության ընթացքում կատարել է անհապաղ քննչական միջոցառումներ. դեպքի վայրի զննում, երեք տասնյակից ավելի վկանների հարցաքննություն, նշանակվել էին տասից ավելի փորձաքննություններ: Ձեռնարկված են նաև այլ քննչական, ընթացակարգային և օպերատիվ-խուզարկիչ միջոցառումներ: Վալերի Պերմյակովին քրեական գործով մեղադրանք առաջադրելու որոշում էր ընդունվել: Հայաստանի Քննչական կոմիտեի քննիչները Պերմյակովի դեմ մեղադրանք են առաջադրել Հայաստանի Քրեական Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1 կետի 2 մասով (երկու և ավելի մարդկանց մտածված սպանություն): Պերմյակովը խոստովանել է իրեն առաջադրված մեղադրանքը»: Միևնույն ժամանակ պատասխանելով մամուլում վերջին օրերին հայտնված տեղեկատվությանը՝ ՀՀ Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ ողջ ծավալով գործի նախնական քննությունը իրականացնում է Հայաստանի Քննչական կոմիտեն, գործի շրջանակներում քննչական և քրեական դատավարության գործողությունները իրականացվում են կոմիտեի քննիչների կողմից ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի կետերի հիման վրա: