Բավ է պառակտվել
05-04-2014 11:48

Անգամ ՍԴ որոշումից հետո ՛՛Դեմ եմ՛՛-ը կրկին պայքարելու է, սպասվում է հանրահավաք

Անգամ Սադմանադրական Դատարանի որոշումից հետո, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարը շարունակվելու է: Այսօր, լրագրողների հետ հանդիպում ունեցան ՛՛Դեմ եմ՛՛ քաղաքացիական նախաձեռնության անդամները: Նրանք տեղեկացրին, որ ՛՛Դեմ եմ՛՛ քաղաքացիական նախաձեռնությունն ապրիլի 12-ին Մատենադարանի մոտ հանրահավաք է հրավիրում, որի ժամանակ քաղաքացիներին բացատրելու են` ինչպես պայքարել սեփական իրավունքների համար:

Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը նշեց, որ ցավոք, մեր երկրում Սահմանադրական դատարանի որոշման իրականացման համար էլ պետք է պայքարել: ՛՛Դրա համար ապրիլի 12-ին հրավիրում ենք հանրահավաք, որի ժամանակ բոլոր քաղաքացիների ներկայությունն ուղղակի պարտադիր է: Մենք կքննարկենք, թե ինչպես շարունակել պայքարը եւ թե ինչ ուղղությամբ է լինելու մեր պայքարը՛՛,- ասաց նա:

Իսկ ահա մինչև ապրիլի 12-ը կան մտածված ծրագրեր, որոնց մասին դեռ չեն ցանկանում խոսել:

Նախաձեռնության անդամների խոսքով` Սահմանադրական դատարանն իհարկե հակասահմանադրական ճանաչեց կուտակային կենսաթոշակային նոր օրենքը, սակայն դեռ կա հակասոցիալական պահանջը, որը դեռ չի բավարարվել:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի դրույթները հակասահմանադրական են ճանաչել: ՍԴ-ն մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: Մինչեւ այդ կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Ընդամենը մեկ օր անց ապրիլի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Հանրային հեռուսատնըկերության եթերում հայտարարել է, որ օրենքը շարունակելու է գործել մինչեւ սեպտեմբերի 30-ին: Նույնն ասել էր նաեւ ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության հերթական նիստի ժամանակ: