Բավ է պառակտվել
28-05-2014 17:18

Ապարանում մեծ տոն է, պաշտոնյաները շուրջպար բռնեցին.լուսանկարներ

Ապարանում այսօր, մայիսի 28-ին մեծ տոն է: Ամբողջ քաղաքը տոնական տրամադրության մեջ է: Բաշ-Ապարանի հերոսամարտի հաղթանակի օրն է նշվում: Ապարան են այցելել բարձրաստիճան այրեր, զբոսաշրջիկներ և ազատամարտիկներ: Միջոցառումները սկսվեցին նախ աղոթքով և սուրբ Պատարագով:

Gisher.news-ի հետ զրույցում,Նիգ-Ապարան Հայրենակցական Միության Պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը նշեց, որ այս օրը հիշելը նախ և առաջ կարևոր է երիտասարդ սերնդի համար, այն մեր պատմության կարևոր մասն է կազմում, ուստի ամեն տարի հարկավոր է մեծ ուրախությամբ և պատրաստակամությամբ նշել այն:Ապարանցիները ոգևորված են, մեզ հետ զրույցում նշեցին, որ ամեն տարի անհամբերությամբ սպասում են այս օրվան, որպեսզի երեխաների և թոռնիկների հետ միասին մասնակցեն տոնական միջոցառումներին:

Բաշ- Ապարանի հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանը եկել էին մասնակցելու նաև Արցախյան շարժման մասնակիցները: Իսկ ահա կանայք, ովքեր տեսել են արյուն, ցավ, վիշտ ու մահ, նշեցին, որ ռազմի դաշտում մոռանում ես վախերի մասին ու մտածում միայն հաղթելու վերաբերյանլ:

Gisher.news-ի հետ զրույցում Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Յուրա Միքայելյանը հավելեց, որ հաղթանակները դեռևս առջևում են, մենք պետք է դեռևս Մասիսը նվաճենք:

Միջոցառումը ուղեկցվեց զինվորական քայլերթով և մարտական զորավարժություններով: Իսկ ահա մարդկանց տրամադրությունն էլ ավելի բարձրացրեցին սիրելի երգիչ երգչուհիները: Միասնության շուրջպար էի բռնել հոգևորականները, պաշտոնյաներն ու քաղաքացիները:

Միջոցառումը չէր կարող առանց տոնական տորթի անցնել, ուրախ տրամադրությունները քաղցրացան ՛՛Վերածննդի՛՛ հուշահամալիրի տեսքով պատրաստված տորթով, որի առաջին կտորը կրտրեց Աղվան Հովսեփյանը:
Միջոցառման ավարտին մասնակիցներն օգտվեցին կազմակերպված հյուրասիրությունից: