Բավ է պառակտվել
13-03-2014 12:41

Հռոմի պապը նշում է իր գահակալման մեկ տարին ((լուսանկարներ))

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ առաջինն Ամերիկայից և առաջին ճիզվիտ պապը պատմության մեջ, այսօր նշում է իր՝ Սուրբ գահին ընտրվելու տարեդարձը: Այս ժամանակահատվածում նա դարձել է Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու, ճանաչվել «Տարվա մարդ»՝ և առաջինն է կրոնական առաջնորդներից, որ հայտնվել է 2013թ. ամենաազդեցիկ անձանց վարկանիշային ցուցակի տասնյակում:

 

 Ֆրանցիսկոսն ընդամենը 12 ամսվա ընթացքում կարողացել է իրականացնել խոշոր փոփոխություններ ոչ միայն Հռոմի կաթոլիկ եկեղեցու գործունեության մեջ, այլև բարեփոխել է պոնտիֆիկոսի կերպարը՝ իր օրինակով ցույց տալով, որ Աստծո պատվիրակը երկրի վրա կարող է իսկապես մոտ լինել ժողովրդին։ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլյոն Հռոմի 266-րդ պապ է ընտրվել 2013թ. մարտի 12-ին և 13-ին Սիքստինյան կապելայում կայացած կոնկլավի (պապական գաղտնի ժողով) ժամանակ։ Նա պատմության մեջ առաջին անգամ ընտրել է Ֆրանցիսկոս անունը. ինչպես բացատրել է պոնտիֆիկոսը՝ ընտրել է այն պատճառով, որ Սբ Ֆրանցիսկոս Ասսիզեցին հայտնի էր աղքատների մասին հոգ տանելով։Նա առաջին պոնտիֆիկոսն է, ով ընտրվելուց հետո իր հավատացյալներին դիմեց ոչ թե ավանդական «Փա՛ռք Հիսուս Քրիստոսին» բառերով, այլ սկսեց իր ելույթը շատ պարզ՝ «Բարի երեկո»։