Բավ է պառակտվել
17-02-2014 13:18

՛՛Օրրան՛՛ բարեգործական կազմակերպությունում շուրջ 100 երեխա սնվում, սովորում ու բարոյական կրթություն է ստանում

՛՛Օրրան՛՛ բարեգործական ՀԿ-ն, արդեն 14 տարի է ինչ իր հովանու տակ է առել շուրջ 100 երեխայի, նրանք այստեղ կրթվում են, տարբեր խմբակների են հաճախում, ինչպես նաև սնվում են, ամռան ամիսներին էլ հաստատության հաշվին ճամբարներ են գնում: Իսկ ահա ռոք երգիչ, համաշխարհային ճանաչում ունեցող, հայազգի Սերժ Թանկյանն էլ Վանաձորում 80 երախայի մասին է հոգում: Այս մասին, այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛Օրրանի՛՛ տնօրեն Արմենուհի Հովհաննիսյանը:
Նշենք, որ այս հաստատությունում 50 մեծահասակներ հնարավորություն ունեն նախաճաշելու, իսկ Վանաձորում նրանց թիվը դեռևս 10-ն է, բայց հետագայում այս թիվը կավելացվի:
Արմենուհի Հովհաննիսյանը հավելեց, որ դեռևս 14 տարի առաջ իրենք նպատակ չունեին այս կազմակերպությունը ստեղծելու, բայց իր ճանապարհին հանդիպում էին ձեռքները բաց, գումար մուրացող երեխաներ, ովքեր հացի գումար էին խնդրում:
՛՛Դրանից հետո մենք մատծեցինք, որ կարող ենք գոնե 15 երեխայի կերակրել ու տաք անկյուն տալ, բայց յուրաքանչյուր գործ իր ճակատագիրն ունի՛՛,-նշեց Արմենուհի Հովհաննիսյանը:
՛՛Օրրանում՛՛ կան երիտասարդներ, ովքեր դպրոցն ավարտելուց հետո մասնագիտական ուսում չեն ստացել: Նրանց համար ՀԿ-ն վարձում է արհեստավոր, ով երիտասարդին սովորեցնում է արհեստ: Նրանց 50 տոկոսը հետագայում կարողանում են աշխատանք գտնել:
՛՛Մենք երեխաներին բացատրում ենք, որ այս հաստատությունը մանկատուն չէ: Ասում ենք, թե ինչ վատ բան է գումար մուրալը, իմ կարծիքով բոլորը, հատկապես երեխաների նկատմամբ պիտի ուշադիր ու սրտացավ լինեն՛՛,-նշեց ՛՛Օրրանի՛՛ տնօրենը:
Ըստ նրա բարի գործի սահմանն անսպառ է և ֆինանսական հնարավորությունների հետ բնավ կապ չունի: