Բավ է պառակտվել
15-04-2014 16:48

Սիրիահայ 64 ընտանիքի տրամադրվել է պարենային աջակցություն, ևս 47-ը ստացել են դրամական օգնություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը:
Այս տարվա առաջին եռամսյակում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում համապատասխան օժանդակություն է ցուցաբերվել հարյուրավոր սիրիահայերի:
Մասնավորապես կենցաղային իրեր, հագուստեղեն, գրենական պիտույքներ են տրամադրվել 228 ընտանիքի: Պարենային աջակցություն է ստացել 64 ընտանիք, ևս 47-ին տրամադրվել է դրամական աջակցություն:
Զուգահեռ շարունակվում է անապահովության գնահատման համակարգում սիրիահայ ընտանիքների հաշվառումը, նպաստների նշանակումը: Քաղաքապետարանի և վարչական շրջանների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ նաև վերջինների զբաղվածության հարցը: Երևանի ԶԾՏԿ-ներում հաշվառվել է 24 սիրիահայ, կենսաթոշակի իրավունք է ձեռք բերել 25-ը: Ըստ անհրաժեշտության տրամադրվում են նաև հրատապ օգնություններ: