Բավ է պառակտվել
31-07-2016 00:15

Բժիշկ Սալվադոր Խեչոյանը դուրս է եկել ՊՊԾ գնդի տարածքից



«Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Ազատություն» ռ/կ–ին հաստատեկ է, որ մի քանի օր զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բժիշկ Սալվադոր Խեչոյանը երեկ երեկոյան է դուրս է եկել այնտեղից:

«Երկու հիվանդներին տեղափոխելիս Սալվադորը դուրս է եկել, նրանց հիվանդանոց է բերել, հիմա ազատության մեջ է։ Գնդի տարածքում բժիշկ Նորայր Թևանյանն ու բուժքույր Մալինա Մարգարյանն են մնացել»,- ասել է Ստեփանյանը։

Նա նշել է, որ այսօր փորձել են, սակայն նրանց հետ կապ հաստատել չեն կարողացել։