Բավ է պառակտվել
16-03-2016 12:57

Առանց ԱԱՀ-ի մեքենա ներկրելու մասին օրինագիծն ԱԺ-ում ընդունվեց միաձայն

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից առանց 20 տոկոս ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) մեքենա ներկրելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում ընդունվեց միաձայն, առանց «դեմ», «ձեռնպահ» ձայների: Նշենք, որ պատգամավորները միաձայն ընդունեցին «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի համաձայն քաղաքացիների կողմից մեքենաների ներկրման դիմաց 20 տոկոս ավելացված արժեքի հարկ չի գանձվի: Օրինագծերի քննարկման ժամանակ հայտարարվել էր, որ ներկրված մեքենայի դիմաց ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկի գանձումն անօրինական է, քանի որ ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունում հիշյալ ավտոմեքենաների համար արդեն իսկ ԱԱՀ-ն վճարված է: