Բավ է պառակտվել
22-12-2015 14:23

ՀՀ-ում ռուսական ռազմակայանում ռազմական տեխնիկայի վարորդների հավաքներ են սկսվել

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում հավաքներ են սկսվել անվավոր և զրահատանկային ռազմական տեխնիկայի 500¬ից ավելի վարորդների և մեխանիկ¬ վարորդների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքներն անցկացվելու են «Կամխուդ» բարձրլեռնային զինափորձարանի ավտոարշավարանում և տանկադրոմում ծովի մակերեւույթից 1,5 հազար մետր բարձրության վրա: Պարապմունքների ղեկավարները անձնակազմերի գործողություններին հետևելու են «Օռլան¬10» և «Նավոդչիկ¬2» անօդաչու թռչող սարքերի ժամանակակից համալիրների օգնությամբ: Նոր ժամանած զինծառայողների հետ վարժանքների առանձնահատկությունն այն Է, որ պարապմունքների 30 տոկոսն անկացվելու Է գիշերային ժամերին՝ գիշերային տեսունակության սարքերի կիրառմամբ, ցածր ջերմաստիճանների և ցածր մթնոլորտային ճնշման պայմաններում: