Բավ է պառակտվել
09-12-2015 15:56

Հայաստանի ռուսական ռազմակայանում նռնակաձիգների վարժանքներ են սկսվել

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում նռնակաձիգների դաշտային հավաք է սկսվել: Պարապմունքներին, որոնք կշարունակվեն մեկ ամիս, մասնակցում են ձեռքի և ավտոմատ նռնականետների շուրջ 150 հրաձիգներ:  Նոր ժամանած զինծառայողները ծովի մակերևույթից 1500 մետր բարձրության վրա կսովորեն լեռնային տեղանքում կրակել տարբեր դիրքերից, հետախուզում իրականացնել հակառակորդի նկատմամբ, դասակարգել թիրախները ըստ դրանց կարևորության, օգտվել դիտարկման ցերեկային ու գիշերային սարքերից, աննկատ տեղաշարժվել զինափորձարանում, քողարկել իրենց դիրքերը: 

«Անցկացվող դաշտային հավաքների գլխավոր առանձնահատկությունը ուսուցման հմտությունների կատարելագործումն Է բարձրլեռնային պայմաններում»,- նշվում է հաղորդագրության մեջ: