Բավ է պառակտվել
15-05-2014 20:34

Մոսկվայի մետրոն 79 տարեկան է

Մայիսի 15-ին Մոսկվայի մետրոպոլիտենը նշում է իր ծննդյան 79-րդ տարեդարձը: 11 ու երկու կիլոմետր երկարությամբ առաջին երթուղին, որը ձգվում էր « Սոկոլնիկիից» մինչև «Պարկ կուլտուրի» կայարանը մեկնարկել է 1935 թվի մայիսի 15-ին առավոտյան ժամը 7-ին: Ուղևորներին այդ օրը սպասարկում էր 13 կայարան:

Այսօր մետրոյի բոլոր դրամարկղերում կարելի է ձեռք բերել տոնական կոլեկցիոն ուղետոմսեր: Սոկոլնիկայն ուղեգծի բոլոր կանգառները այսօր հայտարարում են կինոյի և թատրոնի անվանի դերասանները: Մոսկովյան մետրոն այսօր ունի 194 կանգառ և 325 կիլոմետր երկարության ուղեգծեր, ինչը Տոկիոյի մետրոյից հետո ուղևորափոխադրման բեռնվածությամբ և ներգետնյա փոխադրամիջոցի համակարգի հանրահայտությամբ աշխարհում երկրորդն է:

Այսօր էլ հիշյալ մետրոն շարունակում է իր սպասարկման երթուղիների աշխատանքները, որոնք իրենց ծավալներով զիջում են միայն Շանհային: Այ ստարի ծրագրված է շահագործման հանձնել մոտ 18 կիլոմետր ուղեգիծ, իսկ հետագայում` 30, հինգ տարում հասցնելով 75 կիլոմետրի: Արդյուքնում Մոսկվայի երկաթգծի երկարությունը կավելանա մեկուկես անգամ: մոսդկվայի մետրոյից միջին հաշվով օրական օգտվում է 7 միլիոնից ավելի ուղևոր, իսկ աշխատանքային օրերին այդ թիվը հասնում է 9 միլիոնի, ինչն աշխարհի ամենաուղևորատար ցուցանիշն է:
Մետրոյի 12 հիմանական երթուղագծերով աշխատում է մոտ 10 հազար գնացք: Մոսկվայի մետրոն համարվում է աշխարհի գեղեցկագույն ներգետնյա նփոխադրամիջոցը, որի կանգառները զարդարված են սոցռեալիզմի դարաշրջանին ներդաշնակ խճանկարներով և զարդաքանդակներով, որոնց համար Մոսկվայի կենտրոնում օգտագործվում էին 20 քարատեսակներ: Առաջին կանգառները կառուցել են հայտնի քանդակագործներ Ֆոմինի, Սոսեդի, և Տեյնեկիի նախագծերով: Այժմ Մոսկվայի մետրոպոլիտենը հեռանկարային բազում նախագծեր ունի հաստատված, որոնց իրականացման դեպքում տրանսպորտի այդ միջոցից կարող են օգտվել նաև մերձմոսկավյան տարածքների բնակիչները: Մոսկվայի մետրոյում աշխատում է անթել ինտերնետ, իսկ ոչ քաջատեղյակ ուղևորների օգնում են հատուկ ծառայության աշխատակիցները: