02-09-2016 17:00

Դատարանը կքննի գործարար Արամ Պետրոսյանի կալանքից ազատման վերաբերյալ դիմումը

Մոսկվայի քաղաքային դատարանը սեպտեմբերի 13-ին կքննի օրերս քաղաքի կենտրոնում «Սիթիբանկ»-ի մասնաճյուղում պատանդներ վերցրած գործարար Արամ Պետրոսյանի կալանքից ազատման պահանջով դիմում-բողոքը: 

Հիշեցնենք, որ սնանկ գործարար Արամ Պետրոսյանն օգոստոսի 24-ի երեկոյան 4 հոգու պատանդ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկ»-ի մասնաճյուղում և սպառնացել էր պայթեցնել շենքը: Ավելի ուշ, սակայն, տղամարդը բաց էր թողել պատանդներին և հանձնվել էր իրավապահներին: Առարկան, որը նա ռումբ էր ներկայացնում, կեղծ է եղել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արամ Պետրոսյանը հանցագործության է դիմել բանկերին ունեցած պարտքերը վճարել չկարողանալու պատճառով:

Նրան մեղադրանք է ներկայացվել ՌԴ քրեական օրենսգրքի 206 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ որպես զենք՝ առարկայի օգտագործմամբ երկու և ավելի մարդկանց պատանդ վերցնելը: