Բավ է պառակտվել
23-04-2016 09:02

Ռուսական բանակային օդուժի երիտասարդ օդաչուները վարժական թռիչքներ են սկսել ՀՀ-ում

Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ռազմաբազայի Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռների երիտասարդ օդաչուները թռիչքային մարտավարական վարժանքներին պատրաստվելու շրջանակներում առաջին անգամ գործնական թռիչքներ են սկսել բարձրլեռնային շրջաններում:

Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, թռիչքները «Կամխուտ» և «Ալագյազ» լեռնային զինափորձարանների շրջանում իրականացվում են միավորման փորձառու հրահանգիչ-օդաչուների ղեկավարությամբ օդերևութաբանական պարզ պայմաններում օրվա ցերեկային ժամերին:

Ուղղաթիռների անձնակազմերի համար դրանք առաջին թռիչքներն են դեպի Անդրկովկասում ռուսական զորամիավորման զինափորձարաններ: Ավելի վաղ օդաչուները պարզ նավավարման տարրեր են փորձարկել «Էրեբունի» ռազմական օդանավակայանի և դրա մերձակա շրջանների երկնքում:

Դեպի զինափորձարաններ ուսումնական թռիչքների ընթացքում օդաչուները կկատարեն օդից մոտոհրաձգային ստորաբաժանումների պաշտպանության, ինչպես նաև տարբեր բարձրություններից ցամաքային թիրախների պայմանական հարվածներ հասցնելու առաջադրանքներ:

Ինչպես նշվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, բանակային օդուժի օդաչուների մարտական պատրաստության հաջորդ փուլը կդառնան Մի-24Պ և ՄԻ-8ՄՏ ուղղաթիռների համատեղ թռիչքները ամառային մարտավարական վարժանքների ընթացքում: