Բավ է պառակտվել
17-06-2016 09:25

ՀՀ ԱՆ ղեկավարը մեկնաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունը

Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հինգշաբթի մեկնաբանել է առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու համար մեղադրվող պաշտոնյաների ձերբակալությունը։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա պետական առողջապահության գործակալության Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանին, գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանին հունիսի 15-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։ Պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը ներկայումս կասկածյալի կարգավիճակում է։

«Երբ այս հարցն ընդգրկվեց օրակարգում, կառավարությւոնը որոշում ընդունեց փոխել ուղեգրերի տրամադրման կարգը` ռիսկերը նվազեցնելու համար։ 2014 թվականից մեզ մոտ նկատվում է կոռուպցիոն ռիսկերի նվազման միտում»,– ասաց նա։

Նախարարը նշեց, որ ձերբակալված պաշտոնյաների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նա ավելացրեց, որ նրանք ակտիվ մասնակցություն կունենան քննությանը։

Մուրադյանը նաև համոզմունք հայտնեց, որ անմեղները պատիժ չեն կրի։

Առողջապահության ղեկավարի խոսքով, հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության պետական գործակալության պետ Սարո Ծատուրյանը պրոֆեսիոնալ մասնագետ է։ «Կարծում եմ` քննությունը կտա մեր հարցերի պատասխանները»,– ընդգծեց Մուրադյանը։

Նա ավելացրեց, որ առայժմ Առողջապահության նախարարությունը ձերբակալված պաշտոնյաների ազատման մասին միջնորդություն չի ստացել։