Բավ է պառակտվել
07-04-2016 10:38

Ադրբեջանը կրակել է նաև Վարդենիսի ուղղությամբ

Ապրիլի 6-ին ժամը 10:35-ից մինչև 23:00 սահմանները Ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները ակտիվ կրակոցներ են վարել ՀՀ Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին հայտնումէ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը

«Հրաձգային տարբեր զենքերից զատ մի քանի հարյուր փամփուշտ կրակել են ԴՇԿ, ՆՍՎ մեծ տրամաչափի գնդացիրներից, ինչպես նաև 60 մմ ականանետներից: ՀՀ ԶՈւ-երը ամեն ինչ արել են կրակի և զորքերի առաջխաղացման դադարեցման պայմանավորվածությունը չխախտելու համար»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը: