Բավ է պառակտվել
27-01-2015 15:23

ՀՀ պաշտպանության նախարարը Գյումրիի ողբերգության մասին

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները: Միևնույն ժամանակ նրա կարծիքով՝ Գյումրիի ողբերգությունը չպետք է դառնա հայ-ռուսական հարաբերությունների ջրբաժանը: Հունվարի 27-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Օհանյանը հիշեցրել է, որ ռուսական կողմը, այդ թվում նաև ՊՆ ղեկավարության մակարդակով, նույնպես դատապարտել է այդ հանցագործությունը: Սակայն քննչական խմբին լուրջ աշխատանք է սպասվում: «Վերջ ի վերջո, անհրաժեշտ է պարզել, թե արդյոք Պերմյակովն է կատարել հանցագործությունը, թե նրա հետևում կանգնած ուժերը: Կան շատ գաղտնի բնույթի հարցեր: Ոչ ես, ոչ էլ դուք իրավունք չունենք միջամտել գործի մանրամասնություններին և իրավական ոլորտին», - նշել է նախարարը: Նա նաև պատասխանել է ռուսական ռազմաբազայում կարգապահության և հայկական կողմից կադրերի համալրման մասնակցության մասին հարցին: Օհանյանը տեղեկացրել է, որ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ռուզինսկին մեծ աշխատանք է կատարել ռազմաբազայում կարգապահության մակարդակի բարձրացման ուղղությամբ: «Ես կարող եմ համեմատել իրավիճակը նախկինում եղածի հետ և միանշանակ պնդում եմ, որ կարգապահության մակարդակը բարձրացել է: Միաժամանակ մեծ աշխատանք է կատարվել ժամանակակից սպառազինությամբ համալրման առումով», - ասել է նա: Ինչ վերաբերվում է ռազմաբազայի կադրերի համալրմանը Հայաստանի մասնակցությամբ՝Սեյրան Օհանյանը հիշեցրել է, որ ցանկացած անկախ պետություն ինքն է լուծում ԶՈՒ-ի անվտանգության և կազմի հետ կապված հարցերը: «Մեզ համար սխալ կլիներ միջամտել կադրերի հարցում», - նշել է նա: Նրա կարծիքով՝ Գյումրիի ողբերգությունը չպետք է բացասաբար անդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա: Նրա խոսքով՝ ռուսական կողմի հետ հարաբերությունները զարգանում են ինչպես երկկողմանի ձևաչափով, այնպես ՀԱՊԿ շրջանակներում, անցկացվում են համատեղ ուսումնավարժություններ: Ինչ վերաբերվում է անվտանգության հարցերին, ապա Հայաստանի Զինված ուժերը ի վիճակի են լուծել Ադրբեջանի կողմից ստեղծվող խնդիրները: Նախարարը հավելել է, որ ռուսական ուժերի ներկայությունը լուծում է ավելի գլոբալ տարածաշրջանային խնդիր, հատկապես հաշվի առնելով ռուսական ուժերի ներկայությունը ավելի գլոբալ տարածաշրջանային խնդիր է լուծում՝ հատկապես հաշվի առնելով Թուրքիայի պես հարևանի առկայությունը: