Բավ է պառակտվել
05-10-2017 14:18

Նախարարը Կարմիր գրքում գրանցված անգղերի որսի համար քրեական պատասխանատվությամբ է սպառնում

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ազգային ժողովի նիստի ժամանակ Հայաստանի բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որսի համար սպառնացել է քրեական պատասխանատվությամբ:
Նախօրեին սոցկայքերում տեղադրվել են լուսանկարներ, որոնցում պատկերված են երեք տղամարդ՝ կամուֆլյաժներով և երկու սպանված սպիտակագլուխ անգղերով: ՀՀ ոստիկանությունն արդեն պարզել է լուսանկարում պատկերված անձանց ինքնությունը և այն, որ լուսանկարներն արվել են մինչ 2013թ., քանի որ լուսանկարում երևացող ավտոմեքենայի համարների ժամկետը վաղուց լրացել է:
«Նախօրեին մենք բավական օպերատիվ կերպով արձագանքեցինք ապօրինի գործողությանը, և արդեն պարզվել է, որ դեպքը վաղուց է տեղի ունեցել: Լուսանկարում պատկերված անձանց ինքնություններն արդեն պարզվել են, ոստիկանությունն այս ուղղությամբ աշխատանքներ է տանում: Նյութեր են նախապատրաստվում, հարուցվելու է քրեական գործ»,- ասել է Մինասյանը:
Նախարարի խոսքերով նման դեպքերը բացառիկ չեն՝ սկսած շրջակա միջավայրի ախտոտումից, վերջացրած Կարմիր գրքում գրանցված թռչունների և կենդանիների որսով:
« Բնության հանդեպ կատարվող ոտնձգությունների մեծամասնության պատճառը էկոկուլտուրայի չիմացությունն ու անբավարարությունն է: եթե մարդիկ հասկանային, որ սպիտակագլուխ անգղը, դա թռչնի հազվագյուտ տեսակ է, որը Հայաստանի էկոլոգիական արժեքներից մեկն է՝ նրանց մի մասը չէր գնա այդ քայլին»,- ասել է Մինասյանը:
Այս կապակցությամբ նախարարն ընդգծել է, որ չնայած այն բանին, որ նման խախտումների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն և տույժ՝ նման միջոցառումները պետք է խստացվեն:
« Մենք գտնում ենք, որ օրենքը պետք է վերանայվի, քանի որ լուրջ խստացման կարիք ունի՝ այդ թվում նաև ֆինանսական, նույնիսկ չնայած որոշ քաղաքացիների բարդ սոցիալական վիճակի»,- ասել է Մինասյանը: