Բավ է պառակտվել
04-06-2014 16:15

Հայաստանի ջրերը հոսում են այլ երկրներ. Վ. Նարիմանյան

Հայաստանի ջրերը հոսում են այլ երկրներ, քանի որ մենք գտնվում ենք ավելի բարձր աշխարհագրական դիրքում, քան մեր լավ ու վատ հարևան երկրները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վլադիմիր Նարիմանյանը:

Անդրադառնալով հարցին, որ ջրամբարների անհրաժեշտություն կա, Վլադիմիր Նարիմանյանը փաստեց, որ դրանք խիստ թանկ հաճույք են:

«Մենք ունենք օրենք, որը կոչվում է «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենք, որտեղ ամրագրված առաջիկա 37 տարիների ընթացքում մենք պետք է այսօր մեր ունեցած 1,2 մլրդ խ/մ ջրամբարների ջրին գումարենք ևս շուրջ 1 մլրդ խ/մ ջուր, որը, ցավոք սրտի, ֆինանսական մեծ ներդրումներ է պահանջում։ Այսօր այդ աշխատանքները չնայած արվում են, բայց դանդաղում են»,- ասաց Վլադիմիր Նարիմանյանը:

Հիշեցնեն, որ անկախության առաջին տարիներից ի վեր, Հայաստանում առ այսօր վերակառուցվել է միայն Մարմարիկի ջրամբարը: Ըստ Հայաստանի «ջրային պատասխանատուի»՝ 1 խ/մ ջրի ամբարումը մոտավորապես արժե 1-1,5 ԱՄՆ դոլար:Այսինքն՝ եթե Մարմարիկի ջրամբարը 20 մլն խ/մ տարողություն ունի, ապա նրա ինքնարժեքը 20-25 մլն դոլար է: