Բավ է պառակտվել
14-11-2016 19:03

Մառա Բաղդասարյանին առաջարկել են պրոֆեսիոնալ ավտոմրցարշավորդ դառնալ

Ամենահին և ամենահեղինակավոր մրցավազքի ակումբի տնօրենը դիմել է սթրիթրեյսեր Մառա Բաղդասարյանին և առաջարկել նրան իր ուժերը փորձել ավտոմոբիլային սպորտում:

«Max Power Cars-ի կազմակերպիչների անունից կցանկանայի Մառային պաշտոնապես հրավիրել մասնակցել մեր առաջնությանը բացարձակ անվճար, հաշվի առնելով Մոսկվայում նրա հայտնի լինելու փաստը », - ասել է առաջնության տնօրեն Դմիտրի Ավդեենկոն:

Max Power Cars-ը 10 տարի շարունակ կազմակերպում է ավտո և մոտոցիկլավազքեր Ռուսաստանի ողջ ավտոդրոմներում:

Հիշեցնենք, Բաղդասարյանը բերման էր ենթարկվել Լենինի պողոտայում, ոստիկանության աշխատակիցները նրան վարչական տուգանք են գրել ավտոմեքենան սխալ տեղ կայանելու համար, սակայն ստուգումների ընթացքում հայտնաբերել էին, որ նա խախտումների համար բազմաթիվ չվճարված տուգանքներ ունի։

Խախտումների տուգանքների չվճարման համար դատարան, ընդհանուր առմամբ, 51 գործ է ստացել, ներկա պահին դրանցից վեցն է ուսումնասիրվել։ Պատժի ընդհանուր ժամանակահատվածը կազմում է 10 օր կալանավորում և 160 ժամ պարտադիր աշխատանք։ Հասարակական օգտակար աշխատանքների տեսակը որոշում է տեղական իշխանությունը՝ ՊԿԴԾ-ի հետ համաձայնեցմամբ։ Եթե Բաղդասարյանը խուսափի պարտադիր աշխատանքից, նրան կարող են տուգանել մինչև 300 հազար ռուբլով կամ փոխել պատժի միջոցը` ձերբակալել։