Բավ է պառակտվել
02-04-2014 13:43

Սահմանադրական դատարանի որոշումից հետո մարդիկ պահանջում են ՀՀ կառավարության հրաժարականը (լուսանկարներ)

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի՝ 64 էջանոց որոշումն ընթերցելուց հետո մի խումբ ակտիվիստներ ու ընդդիմադիր քաղաքական գործիչներ համառորեն պնդում են, որ ՀՀ կառավարությունը պիտի հրաժարական տա:  ՛՛Սա նշանակում է, որ Կառավարությունը անհապաղ պետք է հրաժարական տա, ես այդպես եմ գնահատում ՍԴ-ի այսօրվա որոշումը՛՛,-լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Ակտիվիստներից շատերը ոգևորված ասում էին, որ համախմբվածության դեմ ոչ ոք չի կարող պայքարել, իշխանությունները հասկացան, որ ՛՛գյուղ կանգնի՝ գերան կկոտրի՛՛:Մարդիկ նույն համախմբված պայքարը խոստանում են տրանսպորտի թանկացման պարագայում: Իսկ ահա ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, որ սա մի դրական քայլ էր դեպի ապրիլի 28-ը՝ շուրջօրյա հանրահավաքները: Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն այսօր՝ ապրիլի 2-ին, Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի ամբողջ շարք հոդվածներ, որոնց վերաբերյալ հայց էին ներայացրել դատարան: