Բավ է պառակտվել
13-09-2014 08:32

Երկրորդ քրեական գործն է հարուցվել Լևոն Հայրապետյանի դեմ

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ ազդեցիկ գործարար Լևոն Հայրապետյանը, կշարունակի կալանքի տակ մնալ: Մոսկովյան դատարանը երկարաձգել է հայազգի ամենահարուստ գործարարներից մեկի կալանքը:
Աղբյուրը նշում է, որ այս կերպ դատարանը համաձայնել է դատախազի կարծիքի հետ, ըստ որի` մեղադրյալը պետք է մեկուսարանում գտնվի, այլապես կարող է օգտագործել իր փողն ու կապերը, որպեսզի խոչընդոտի հետաքննությանը և թաքնվի դատավարությունից:

Աղբյուրը հիշեցնում է, որ պաշտպանությունը տեղեկացրել էր Հայրապետյանի տարիքի ու առողջական խնդիրների մասին, ինչի բերումով բանտային պայմաններում նա կարող է վախճանվել: Հայրապետյանի պաշտպանները 30 մլն ռուբլու գրավ են առաջարկում, ինչպես նաև` հասարակության ազդեցիկ գործիչների ստորագրություններ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Հայրապետյանի «մեղավորության» ապացույցներից մեկը նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքն է, ով այժմ ցմահ ազատազրկում է կրում:
Հայրապետյանը մեղադրվում է դրամական միջոցների հափշտակման և յուրացման համար:
Նշվում է նաև, որ վերջին շրջանում նա բնակվում էր Մոնակոյում:
ԻՏԱՐ - ՏԱՍՍ-ը նույն առնչությամբ հայտնում է, որ Հայրապետյանի դեմ երկրորդ քրգործն է հարուցվել: Նա մեղադրվում է նշված սենատորի մոր միջոցները հափշտակելու համար: Իզմեստևի մայրը Հայրապետյանին մեղադրել է իրենից 700 հազար դոլար յուրացնելու համար: