Բավ է պառակտվել
02-08-2016 14:02

Ռուսական ավիաբազայի օդաչուները խմբային թռիչքներ են կատարում ՄիԳ­-29 կործանիչներով

Հայաստանի «Էրեբունի» ռուսական ռազմական ավիաբազայում ՄիԳ-29 չորրորդ սերնդի արդի կործանիչների օդաչուները ձեռնամուխ են եղել զույգերով եւ օղակներով խմբային թռիչքների կատարմանը «Էքստրեմալ» շոգ կլիմայական պայմաններում: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, օդաչուները յուրացնում են զույգով և մարտական օղակի կազմով անձնակազմերի խմբով թռչելու հմտությունն առավելագույն փոքր և առավելագույն մեծ բարձրություններում: Կործանիչ օդաչուները օդանավավարման զանազան ֆիգուրներ են կատարում ՄիԳ-29 ինքնաթիռներով օդային մարտ վարելիս: Նաեւ կործանիչների անձնակազմերն «Էրեբունի» օդանավակայանում յուրացնում են թռիչքների ղեկավարման խմբի հետ փոխգործակցությունը զույգով վերթիռ, վայրԷջքամուտ եւ երկրորդ շրջան մեկնում կատարելիս: Խմբային վարժական թռիչքներին թույլատրված են 1-ին և 2-րդ կարգի օդաչուները՝ շուրջ 500 ժամ ընդհանուր թռիչքաժամով, ինչպես նաեւ 3-րդ կարգի երիտասարդ օդաչուները՝ ՄիԳ¬29 ուսումնավարժական ինքնաթիռներով՝ հրահանգիչների հետ միասին: