Բավ է պառակտվել
17-03-2014 12:59

՛՛Կյանքի խոսք՛՛ աղանդը լուծարվեց, փոխարենը ակտիվացել են Եհովայի վկաները

Արդեն մի քանի օր է, ինչ հոգևոր և աշխարհիկ լրատավամիջոցներն անդրադառնում են այն հարցին, թե ինչու է լուծարվում ՛՛Կյանքի խոսք՛՛ աղանդը: Նշենք, որ «Կյանքի Խոսք» աղանդի հիմնադիր Ուլֆ Էկմանը վերադարձել է Կաթոլիկ Եկեղեցու գիրկը: Հովիվ ՈՒլֆ Էկմանը հրաժարվել է իր իսկ հիմնադրած ուղղությունից: Նա հրաժարվել է նաեւ Yoido Full Gospel եկեղեցու հոգաբարձությունից, որի հովիվ Դեյվիդ Յոնգի Չոն ու իր որդին մեղադրվում են $12.000.000 յուրացման մեջ: Իր հրաժարականի նամակում Ուլֆ Էկմանը գրել է, թե հասկացել՝ որքան քիչ գիտեր Կաթոլիկ եկեղեցու՝ նրա հոգեւոր կյանքի եւ վարդապետության մասին:

՛՛Անգիտակցաբար, ես շատ նախապաշարումներ ու չար կեցվածք ունեի նրանց հանդեպ եւ չափազանց արագ էի նրանց դատելու մեջ՝ առանց նույնիսկ իմանալու, թե ինչին են իրենք հավատում: Հրաշալի է, որ վերջապես հասկացա եւ ապաշխարեցի անհոգ, անփույթ եւ մակերեսային տեսակետներից, հիմնված ոչ թե նրանց աղբյուրների վրա՝ այլ նրանց թշնամիների, եւ հայտնագործեցի եկեղեցու հարուստ ժառանգությունը, հզոր աստվածաբանական դրույթները եւ խորը սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ՛՛,-նշել է նա::

Իսկ ահա, այսօր կայացած ասուլիսի ժամանակ, «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանն հայտարարել է, թե ինքը դեռ վեց ամիս առաջ կանխատեսել էր, որ «Կյանքի խոսք» աղանդը լուծարվելու է:

«Վերջին իրադարձությունները հոգևոր աշխարհում ենթադրում էին, որ «Կյանքի խոսքը» խաղից դուրս կգա, դա կանխատեսելի էր, ես դա վեց միս առաջ եմ ասել, և հիմա եկեղեցու անդամները պետք է որոշեն՝ գնում են կաթոլիկ եկեղեցի, թե լուծարվում են»,- ասաց նա՝ նշելով, որ այդ եկեղեցու անդամների մի մասը դուրս եկավ, մյուսները՝ շարունակում են աշխատել, սակայն եթե հավատում են, պետք գնան առաջնորդի ետևից, և այստեղ արդեն կերևա նրանց պատկերը:

Ըստ Ամարյանի Հայաստանում այսօր Եհովայի վկաներն են ակտիվացել, և նրանց նոր խմբաքանակ է եկել Հայաստան:

Ինչ վերաբերում է Առաքելական եկեղեցուն, վերջինս նշեց, թե ցանկացած խախտում, որ առկա է Առաքելական եկեղեցում, դիմում են Էջմիածնին, և հարցը լուծվում է:

Նա խոստացավ նաև ապագայում հրապարակել աղանդավորների ցուցակ: