Բավ է պառակտվել
09-03-2016 08:08

Մոսկվայում բնակարանները շարունակում են էժանանալ

2016 թ սկզբին Մոսկվայում բնակարանները շարունակում են ավելի էժանանալ: Սա պայմանավորված է նաև այն հանգամանքով որ սպառողները, վախենալով արտոնյալ հիփոթեքի չեղարկումից, շտապել են գործարք կնքել:
Փետրվարին, մայրաքաղաքի նորակառույցներում բնակարանների գները միջինում ընկել են 9,5% -ով `մինչև 201.9 հազար ռուբլի 1ք.մ.-ի համար, վկայում են ИРН վերլուծական կենտրոնի տվյալները:
Առաջին հերթին գների անկումը պայմանավորված է նրանով, որ 2016 թ սկզբին շուկայի առաջարկները էապես ավելի բարձր են քան մեկ տարի առաջ: Բարձր մրցունակությունը ստիպել է կառուցող ընկերություններին իջեցնել գները կամ գոնե չբարձրացնել դրանք:
Ռուսաստանի պետական ռեգիստրի Մոսկվայի մասնաճյուղը փետրվարի անշարժ գույքի շուկայում գործարքների հաշվետվությունների տվյալներ դեռ չի ներկայացրել, սակայն կառուցող ընկերությունները վկայում են հունվար և փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի վաճառքների մոտավորապես 20-30% աճի մասին: