Բավ է պառակտվել
12-02-2014 14:33

ՙԿԳՆ-ն փորձում է փակել բոլոր այն դռները, որոնցով մարդիկ փորձում են խուսափել ծառայությունից՚. ԿԳՆ պաշտոնյա

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը կարծիք հայտնեց, թե իրենք փորձում են փակել բոլոր այն դռները, որոնցով մարդիկ փորձում են խուսափել ծառայությունից:
«Մենք պետք է տարանջատենք կրթության իրավունքը և պետության նկատմամբ պատասխանատվությունը: Եթե դու ընտրում ես պետության կողմից առաջարկող կրթաթոշակային ծրագիր, պարտավոր ես հաշվի նստել պետության կանոնների հետ»,-նշեց նա և ավելացրեց. ՙՆախարարության առաջնահերթ խնդիրը կրթություն ստանալն առաջնային նպատակ դարձնելն է և Կրթության և գիտության նախարարությունը Զինապարտության օրենքի փոփոխությամբ մի նպատակ է հետապնդում, որ սովորելու մեկնեն նրանք, ում առաջնահերթությունը կրթությունն է»:
Քննարկման հրավիրված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանն էլ նշեց, որ «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությամբ հարց չի լուծվում: Ըստ նար՝ հակառակը՝ այդ օրենքի փոփոխությամբ կրթության իրավունքը դառնում է ավելի խտրական: Իսկ քննարկման մեկ այլ մասնակից, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանի համոզմամբ՝ կարևորը «Զինապարտության մասին» օրենքի փոփոխության նպատակն է, որը հստակ չէ: Ինչ վերաբերում է գրավի չափին, ապա նա ասաց, որ .5 միլիոն դրամ, ողջամիտ չէ»: